Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
13:38 25/03/2008
2009-ԻՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ 12 ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
2008-2010թթ համար ԵՄ հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում Հայաստանին պետք է տրամադրվի 15 մլն եվրո բյուջետային աջակցություն, որն ուղղվելու է հիմնականում մասնագիտական կրթության ուսումնական համակարգում բազմագործառութային ուսումնական հաստատությունների ստեղծմանն ու նյութական, ուսումնամեթոդական հագեցվածության ապահովմանը: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:
Նա հայտնեց, որ այդ գումարով հինանորոգվելու է արդեն համապատասխան չափորոշիչներով ընտրված 12 միջին մասնագիտական և արհեստագործական հաստատություններ, ինչպես նաև լուծվելու է այդ հաստատությունների ուսումնամեթոդական հագեցվածության ապահովման խնդիրը:
Նա վստահեցրեց, որ ծրագրի ավարտից հետո Հայաստանը կունենա 12 միջին մասնագիտական ուսումնակաան հաստատություն, որտեղ դասավանդվող մասնագիտությունները մրցունակ կլինեն աշխատաշուկայում: Նրա խոսքով, այդ հաստատություներից մեկը գտնվում է Երևանում, իսկ մյուսները` մարզերում:
Վարչության պետը հայտնեց, որ այդ 15 մլն եվրոյից այս տարի տրամադրվել է 810 մլն դրամ 12 միջին մասնագիտական հաստատությունների հիմնանորգման համար, դրանց աշխատանքները կսկսվեն երկու ամսից: Ա. Աղբալյանի խոսքով, բավականին մեծ գումար է տրամադրվելու այդ հաստատությունների նյութատեխնիկակակն բազայով ապահովման համար:
Նա տեղեկացրեց, որ մնացած գումարները հիմնականում կուղղվեն մասնագիտական կրթական չափորոշիչների ձևավորմանը, կիրականացվեն տնօրենների և դասախոսների վերապատրաստման տարբեր ծրագրեր:

Placeholder