ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍԿՍԵՆ ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՎԵԼ
Կրթություն, գիտություն
15:28 26/03/2008

ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍԿՍԵՆ ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՎԵԼ

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ԳԱԱ նախագահության նիստ: ԳԱԱ լրատվական ծառայության տեղեկացմամբ, նիստի ընթացքում «Գիտության զարգացման հիմնադրամի» տնօրեն Հրանտ Մաթևոսյանը հայտնել է, որ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամի» նվիրատվություններն իր ստեղծման օրից՝ 2007թ. օգոստոսի 20-ից մինչև օրս կազմել են 16 780 000 դրամ և 400.000 դոլար:

ԳԱԱ-ն 16 780 000 դրամը տրամադրել է որպես առաջնային գումար, 300.000 դոլար տրամադրել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար Գագիկ Ծառուկյանը, 100.000 դոլար՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Ինչպես հայտնել է Հրանտ Մաթևոսյանը, Գ. Ծառուկյանի նվիրած գումարից 50.000 դոլարը բաժանվել է սոցիալապես անապահով վաստակաշատ գիտնականներին: Եվս 50.000 դոլար տրամադրվել է հատուկ ստեղծված վիրահատության հիմնադրամին՝ սրտանոթային և ուռուցքային հիվանդությունների վիրահատությունների համար: Արա Աբրահամյանի նվիրատվությունը նախատեսված է օգտագործել գիտնականների համար մրցույթ անցկացնելու նպատակով:

Աղբյուրի համաձայն, նախագահությունը քննարկել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ վաստակած հիմնական գումարները պետք է ուղղել գիտական ուսումնասիրությունների առևտրայնացմանը, ինչը կնպաստի հիմնադրամի ֆինանսական միջոցների ավելացմանը և շահույթի ապահովմանը:
Placeholder
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍԿՍԵՆ ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՎԵԼ