Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Երևանի Գլաձոր համալսարանում մեծ շուքով նշվեց ԿԳՆ «Կրթություն» վերտառությամբ պաշտոնաթերթի 75-ամյակը: Թերթի խմբագիր Գագիկ Մինասյանի խոսքով, թերթը 1997 թվականից տպագրվում է «Կրթություն» անվանումով, իսկ մինչ այդ ունեցել է բազմաթիվ անուններ`1932 թվականին այն կոչվել է «Կուլտուրա ֆրոնտ», իսկ հետո ավելի ուշ `«Խորհրդային դպրոց», «Սովետական դպրոց», «Դպրություն», «Դպրոց» խորագրերով:
Նա նշեց, որ թերթն ի սկզանե ստանձնել է կարևոր առաքելություն. լուսաբանել ԿԳ նախարարության և երկրի կրթական համակարգի գործունեությունը, ներկայացրել առկա խնդրիները: Միջոցառմանը ներկա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ թերթը հասել է այժմեական օրերը և լրագրության գերծանրաբեռնված և խայտաբղետ դաշտում գտել է իր ուրույն և մնայուն տեղը: «Թերթը կայացել է և ունի իր դեմքը, ոճը, իր ասելիքը մատուցելու ինքնմատիպ ձևը, որի շնորհիվ վաղուց արդեն շահել է ընթերցողների համակրանքը, վստահությունը»,- հավելեց նա:
Նախագահի խորհրդական Սեգո Երիցյանի խոսքով, թերթը միշտ եղել է գիտելիքի ու դաստիարակության, հույսի ու հավատի մարմանավոր ջատագովը:
ԿԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մինասյանը «Կրթություն» թերթի խմբագիր Գագիկ Մինասյանին կրթության բանագավառում ներդրած ավանդի համար պարգևատրեց ԿԳՆ բարձր պարգևով` ոսկե հուշամեդալով, իսկ թերթի անձակազմի անդամներին` ԿԳՆ պատվոգրերով: Իր հերթին լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը հայոց լեզվի անաղարտության պահպանման համար թերթի խմբագիր Գագիկ Մինասյանին հանձնեց լեզվի պետական տեսչության պատվոգիր: «Կրթության բնագավառում ներդրած ավանդի համար» թերթի խմբագրին պատվոգիր հանձնեց նաև քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը:
Նշենք, որ թերթը լույս է տեսնում շաբաթը մեկ անագամ, նվազագույնը 5000 տպաքանակով, երբեմն դրա տպաքանակը հասնում է 25-30 հազարի:

Placeholder