Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նորընտիր նախագահ, առայժմ վարչապետ Սերժ Սարգսյանի ապրիլի 9-ին նախատեսված երդման արարողությունից հետո Հայաստանի Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետի համաձայն, կառավարությունն հրաժարական պետք է ներկայացնի: Բնականաբար, սրան հետևելու է նոր կառավարության ձևավորումը:
Վերջին քաղաքական զարգացումներից հետո նոր կառավարության ձևավորումը դարձել է ներքաղաքական գլխավոր ինտրիգը: Վստահաբար կարելի է ասել, որ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական իշխանությունը կոնսոլիդացնելու հնարավորություն կստանա միայն այն բանից հետո, երբ նոր կառավարությունը հասարակության լայն շերտերում վստահություն վայելի և, միևնույն ժամանակ, դուրս չգա նախագահի քաղաքական վերահսկողության տիրույթից: Այս պարագայում արդեն շատ բան կախված է լինելու վարչապետի ֆիգուրից: Փորձենք հասկանալ, թե մամուլում շրջանառվող հնարավոր թեկնածուներից յուրաքանչյուրը որքանով է համապատասխանում քաղաքական պահանջներին:
Վերջին շաբաթների ընթացքում հնարավոր վարչապետների ցանկը բավականին լրամշակվել է. քվեարկությունից հետո և ընդհուպ մինչև Սերժ Սարգսյանի՝ տնտեսագիտության համալսարանում ուսանողների հետ ունեցած հանդիպումը, վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածու էր համարվում Ռոբերտ Քոչարյանը: Այնուհետև, մարտի մեկին հաջորդող շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ դրվեց Վահան Հովհաննիսյանի անունը, հետագայում սկսեցին խոսել Հովիկ Աբրահամյանի, երկու Կարեն Կարապետյանների, Տիգրան Սարգսյանի, Ռուբեն Վարդանյանի, և նույնիսկ` Տիգրան Թորոսյանի թեկնածությունների մասին:
Փորձենք հակիրճ անդրադառնալ նրանցից յուրաքանչյուրին:
Ռոբերտ Քոչարյանի մասին արդեն իսկ նշվեց: Հիշեցնենք, որ գործող նախագահն ինքն է բացառել նման տարբերակը: Համենայնդեպս` մինչև «ժամանակավոր դադարի» ավարտը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի թեկնածությունը լրատվամիջոցների շրջանակներում անգամ լուրջ արձագանքի չի արժանանում: Նույնիսկ կարծիք կա, որ այս լուրը շրջանառության մեջ է դրվել հենց դաշնակցության կողմից: Խնդիրն այն է, որ առկա քաղաքական դասավորվածությունն ամենևին չի ենթադրում նման տարբերակ: Դժվար է գտնել մի փաստարկ, որը կխոսեր քառակողմ կոալիցիայում կոալիցիոն թիվ մեկ պաշտոնը երրորդ կամ չորրորդ ներկայացվածությունն ունեցող ուժին տրամադրելու օգտին: Դա տրամաբանությունից դուրս է: Այս տարբերակը թերևս ցանկությունների ոլորտից է, այլ ոչ՝ հնարավորի:
Գրեթե նույնը կարելի է ասել Տիգրան Թորոսյանի պարագայում: Այս դեպքում ևս բացառված չէ, որ նշանակման մասին լուրը շրջանառության մեջ է դրվում նրա շրջապատի կողմից: Սակայն, ի տարբերություն Վահան Հովհաննիսյանի, որոշակի հանգամանքներում Տիգրան Թորոսյանը հնարավոր է դառնա «անցումային վարչապետ», քանզի նրա թեկնածությունը, ըստ էության, մերժելի չէ ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ հատկապես Ռոբերտ Քոչարյանի շրջապատի համար:
«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն և մարտի 22-ից «Առէքսիմբանկի» խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանը թեև քաղաքական փորձ չունի, բայց տնտեսական էլիտայում նա հայտնի է որպես լավ մենեջեր: Թեև երիտասարդ է, սակայն հայկական վերնախավում լուրջ դիրքեր ունի: Լրագրողների հետ սակավաթիվ հանդիպումների ժամանակ թողել է բանիմաց, շփվող, խարիզմատիկ անձնավորության տպավորություն: Սրան գումարենք այն, որ Կարեն Կարապետյանը սերտ կապեր ունի ռուսական «Գազպրոմի», հետևաբար նաև` ռուսական տնտեսական ու քաղաքական վերնախավի հետ: Սա անշուշտ դրական գործոն է, բայց արի ու տես, որ ոչ վարչապետի պաշտոնում նշանակվելու դեպքում. ամենևին չի բացառվում, որ զարգացումների ինչ-որ փուլում, հետևում ունենալով հիշյալ կառույցների ու անձանց աջակցությունը, Կարեն Կարապետյանը կկարողանա ինքնուրույն քաղաքական գիծ տանել: Իսկ սա արդեն դուրս է «նախատեսված» «ոչ քաղաքականացված» և «տեխնիկական վարչապետ» նախագծի տրամաբանությունից:
Վերը նշվածը վերաբերում է նաև ռուսական «Տրոյկա-դիալոգ» խմբի ղեկավար Ռուբեն Վարդանյանին. բավականին սերտ կապեր Ռուսաստանի կառավարող և գործարար էլիտայի շրջանակներում, քաղաքական գործունեության փորձի բացակայություն: Գումարած այն, որ Ռուբեն Վարդանյանը չբնակվելով Հայաստանում, դժվար թե լիովին տիրապետի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին: Բացի այդ, ռուս փորձագետների գնահատմամբ, հավակնոտ բնավորություն ունեցող այս գործարարը դժվար թե դառնա կառավարելի գործիչ: Հավելենք նաև, որ հայկական վերնախավում նա չունի այն ազդեցությունն ու դիրքը, որը հնարավորություն կտար կարճ ժամանակում իշխանություն կոնսոլիդացնել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանի ոչ այնքան հարուստ քաղաքական կենսագրությունը կազմակերպչական գործառույթներն արդյունավետ իրականացնելու որևէ փաստ չի տալիս: Բացի այդ, նա համեմատաբար նոր է ընդգրկվել երկրի քաղաքական ու բիզնես վերնախավի մեջ և առայժմ նա էլ չունի այն դիրքերը, որոնք սեփական անձի շուրջ կոնսոլիդացնելու հնարավորություն կտային: Ճիշտ է` Կարեն Կարապետյանը որոշակի ազդեցիկ կապեր ունի ռուսական վերնախավի առանձին հատվածների հետ, սակայն ասյ գործոնը բավականին թույլ է նման պատասխանատվություն ստանձնելու համար: Ասվածին հավելենք նաև այն, որ Կարեն Կարապետյանն, ըստ էության, շփվող չէ և դժվար է պատկերացնել նրա հրապարակային գործունեությունը:
Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ընդունելի է կլիներ թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի համար: Ֆինանսա-տնտեսական ոլորտում ազատական գործչի համարում ունենալով, Տիգրան Սարգսյանը կարող է ընդունելի լինել արևմտյան կառույցների համար ևս: Մի փոքր այլ է Ռուսաստանի վերաբերմունքը նրան: Ինչևէ, ԿԲ նախագահը, չնայած իր ֆորմալ հնարավորություններին, իրականում քաղաքական ու տնտեսական վերնախավում չունի իրական մեծ կշիռ, ինչը նշանակում է, որ իշխանություն կոնսոլիդացնելու տեսանկյունից նա ևս միայնակ գործել չի կարող:
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունելի է թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի համար: Նա ունի գործադիր իշխանությունում աշխատելու երկար տարիների փորձ և, Գալուստ Սահակյանի բնորոշմամբ, «ստաժավոր հանրապետական» է: Հայաստանյան վերնախավում ունի բավականին մեծ կշիռ և ունակ է որոշակի կազմակերպչական ու կառավարչական գործառույթներ իրականացնել: Միևնույն ժամանակ, ըստ որոշ կարծիքներիերի, նա այնքան էլ լայն ժողովրդականություն չի վայելում: Դժվար է նաև պատկերացնել, թե Հովիկ Աբրահամյանը ինչպես է կապեր հաստատելու արտասահմանում` ընդ որում, և Արևմուտքում, և Ռուսաստանում. չնայած գործադիրում աշխատելու հարուստ փորձին, այս մասով փոխվարչապետը որևէ կերպ աչքի չի ընկել: Սրանով հանդերձ` նա կարող է «բուֆեր» դառնալ ներկայիս և հաջորդ նախագահի, իշխանությունների, էլիտայի և այլ շահերով խմբերի միջև: Ուստի, նրա վարչապետ դառնալու պարագայում, էապես կկարևորվի արտգործնախարարի և ուժային կառույցների ղեկավարների ով լինելը, քանզի Հովիկ Աբրահամյանը, վարչապետ նշանակվելու դեպքում, կկենտրոնանա թերևս միայն կազմակերպչական ու վարչական խնդիրների վրա:

Placeholder