Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության որոշմամբ գիտության և կրթության ոլորտներում «ՎիվաՍել» ընկերության կողմից իրականացված խոշորածավալ ներդրումների համար ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պարգևատրվեց ոսկե մեդալով: Այս մասին տեղեկացանք ԳԱԱ լրատվական ծառայությունից:
Աղբյուրի հաղորդմամբ, «ՎիվաՍելի» կողմից կատարված 23.3 միլիոն դրամ նվիրատվությամբ հնարավոր դարձավ վերականգնել ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի 2.6 մետրանոց աստղադիտակը, Շմիդտի դասի 1-մետրանոց աստղադիտակի էլեկտրոնային համակարգը: ՎիվաՍելի աջակցությամբ Բյուրականի աստղադիտարանը ձեռք բերեց նորագույն սարքավորումներ, փոխեց աստղադիտակի կառավարման կենտրոնի համակարգիչները եվ վերակառուցեց կառավարման կենտրոնի ազոտի ստացման համակարգը ջերմամեկուսացման նպատակով:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բարձր է գնահատել «ՎիվաՍել» ընկերության գործունեությունը` նշելով, որ այն բազում բարեգործական ներդրումներ ունի ոչ միայն գիտակրթական, այլ նաև սոցիալական, մշակութային, բնապահպանական, առողջապահական ոլորտներում: ԳԱԱ նախագահի խոսքով, որոշ ինստիտուտներում աշխատանքներ են տարվում կապի զարգացման ուղղությամբ, այս տեսանկյունից ՎիվաՍելի հետ Գիտությունների ազգային ակադեմիայի հետագա համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել:
Իր ելույթում «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնավորապես նշել է, որ, աշխատելով Հայաստանի Հանրապետությունում, «ՎիվաՍել»-ը եկամուտ է ստանում հասարակությունից և իրեն պարտավորված է զգում հասարակությանը հետ վերադարձնել ստացած եկամուտների մի մասը տարբեր ծրագրերի տեսքով: Նա խոստացել է հետագայում ևս համագործակցել ՀՀ ԳԱԱ-ի հետ:

Placeholder