Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
15:47 27/03/2008
ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ
Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրին, ինչպես նաև հիշյալ համակարգի ստեղծման փորձնական ծրագրին: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմավարական ծրագիրն ուղղված է հանրակրթական երրորդ աստիճանում` ավագ դպրոցում կրթության որակի և արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը:
Ավագ դպրոցների բարեփոխումների հիմնական նպատակներն են նաև ավագ դպրոցում սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղության, այդ թվում` նախնական մասնագիտական կրթության ընտրության հնարավորության ստեղծումը, ավագ դպրոցների ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործումը և այլն:
Ծրագրի համաձայն, առանձնացվում է ավագ դպրոցների համակարգի ձևավորման 3 փուլ: Առաջին` փորձնական փուլը նախատեսվում է սկսել 2008թ. սկզբից, որի համար ընտրվել են 30 փորձնական դպրոցներ: Այս փուլում փորձարկվելու են ինչպես ավագ դպրոցների հոսքային ուսումնական ծրագրերը, այնպես էլ սովորողների ընդգրկման, տեղափոխման և այլ կազմակերպչական խնդիրներ:
2009թ. հուլիս-օգոստոս ամիսներին, փորձնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, Հայաստանի կառավարության որոշմամբ հաստատվելու են առաջին փուլով վերակազմավորվող դպրոցների ցանկն ու նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցը:
Հանձնարարվել է Հայաստանի կրթության և գիտության նախարարին` Հայաստանի մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցնելով, սահմանված կարգով, Հայաստանի կառավարություն ներկայացնել առաջարկություն` ավագ դպրոցների համակարգի ստեղծման փորձնական ծրագրում ընդգրկված ավագ դպրոցների և դրանց հարակից դպրոցների կարգավիճակի վերաբերյալ (մինչր 2008թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ), ինչպես նաև ավագ դպրոցների ցանցի և դրա ստեղծման ժամանակացույցի վերաբերյալ (մինչև 2008թ. մարտի վերջը):

Placeholder