«ԲԻ ԼԱՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲՋՋԱՅԻՆ ԱՆՑՈՒՂԻՆԵՐ
Տնտեսություն
17:06 27/03/2008

«ԲԻ ԼԱՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲՋՋԱՅԻՆ ԱՆՑՈՒՂԻՆԵՐ

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Բի Լայն» ՍՊԸ-ի նախագահ Հայկ Խանջյանը նշեց, որ ընկերությունը առաջարկում է նոր կորպորատիվ լուծումներ, որոնք ուղղված են կրճատելու հեռախոսածախսերը:

«Եթե Ձեր գրասենյակում օգտագործում եք ներքին հեռախոսակայան` ապա առաջարկում ենք տեղակայել «GSM անցուղի» սարքը, որը մեջ տեղադրվում է ՎիվաՍելլի կամ ԱրմենՏելի սովորական բջջային քարտ: Սարքը ճանաչում է սովորական հեռախոսից դեպի բջջային հեռախոսներ կատարվող զանգերը և կատարում է զանգերը անմիջապես բջջային ցանցերի ներսում համապատասխան ցածր սակագներով: Ընդորում խնայումը կատարվում է բջջային ցանկացած օպերատորին միանալու դեպքում` ՎիվաՍելլից ԱրմենՏել և հակառակ ուղղությամբ: Այսինքն` եթե քաղաքային հեռախոսից զանգելով բջջային՝ մեկ րոպեի արժեքը կազմում է մոտ 70 դրամ, ապա սարքի օգտագործման դեպքում այն կկազմի ընդամենը 36-40 դրամ (մոտ 40 տոկոսի խնայողություն), իսկ եթե ձեր համարը կոորպորատիվ փաթեթի մեջ է, ապա մեկ րոպեի համար կվճարեք շատ ավելի ցածր գին` ընդհուպ մինչև 6-8 դրամ, կախված ձեր կոորպորատիվ փաթեթի սակագնից և նրանից, թե որ օպերատորի կոորպորատիվ փաթեթից եք օգտվում. »,-մանրամասնեց Հ. Խանջյանը:

Նրա խոսքով, խնայումը ավելի շատ զգալի է այն ժամանակ, երբ քաղաքայինից բջջային զանգերը շատ են լինում: «Այն գրասենյակների համար, որոնք օգտագործում են ներքին հեռախոսակայան (ԱՏՍ), GSM անցուղիների օգտագործումը շատ հարմար է»,-նշեց Հ. Խանջյանը: «Բի Լայն» ընկերության նախագահը նկատեց, որ ականջին մոտ լինելու դեպքում բջջային հեռախոսները ունեն թեև չնչին, բայց ռադիոճառագայթում, ամեն դեպքում «ինչու՞ օգտվել բջջայինից» եթե քո կողքին կա սովորական հեռախոս:

Հիշյալ սարքավորման գները տատանվում են 100-200 հազար դրամի սահմաններում «Կախված սարքերի տեսակներից և նրանց ֆունկցիոնալ հնարավորություններից»,-ասաց նա:

Սարքի արդյունավետությունը ցույց տալու համար՝ Հ. Խանջյանը բերեց իրենց գրասենյակի օրինակը. «Ամսեկան մենք խնայում ենք մոտ 45% քաղաքայինից բջջային զանգերի դեպքում»: «Օրենքի խախտում այստեղ չկա, մենք չենք առաջարկում բջջային կապի ծառայություններ, մենք ընդամենը առաջարկում ենք օգտվել դրանց հնարավորություններից: Մինչ այսօր ոչ մի օպերատոր չի բողոքել, իսկ օգտագործողները գոհ և շնորհակալ են»,-ավելացրեց նա:

Բջջային անցուղիների օգտագործման առավելություններն են հեռախոսականչի ուղղում անմիջապես բջջային օպերատորին, ցածր րոպեավճար դեպի բջջային ցանց և խմբի ներսում, պահուստային կապի միջոց քաղաքային ցանցի խափանման դեպքում, մրցակցող օպերատորների ծառայությունների ընտրության հնարավորություն:

Տեղակայման պայմաններին ծանոթանալու համար կարող եք դիմել «Բի Լայն» ընկերություն:
Placeholder
«ԲԻ ԼԱՅՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲՋՋԱՅԻՆ ԱՆՑՈՒՂԻՆԵՐ