Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է թատերական արվեստի բնագավառի մի շարք ներկայացուցիչների, այդ թվում` թատերարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի կողմից ՀՀ պատվավոր կոչումների արժանացած արվեստագետներին: Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ի դեմս նրանց, Սերժ Սարգսյանը շնորհավորել է հանրապետության բոլոր դերասաններին, ռեժիսորներին, դրամատուրգներին և ամբողջ հայ թատերասեր հանրությանը` քաջառողջություն, նոր հաջողություններ ու ստեղծագործական եռանդ մաղթելով հայ բեմի երախտավորներին, նրանց գործունեությունը թատրոնում գնահատել որպես դժվարին, բայց և պատվաբեր աշխատանք:
Միաժամանակ, Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում կրկին հանդիպել նրանց հետ` թատերական աշխարհին առնչվող հարցերի հանգամանալից քննարկման և առկա հիմնախնդիրները միասնաբար լուծելու նպատակով:
Հանդիպման ընթացքում վարչապետը ՀՀ նախագահի հրամանագրով ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումների արժանացած անձանց հանձնել է իրենց պարգևները և շնորհավորել այդ կապակցությամբ ևս:

Placeholder