ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՍՏԵՊ ԼՈՋԻՔ»-Ի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ
Տնտեսություն
19:06 27/03/2008

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՍՏԵՊ ԼՈՋԻՔ»-Ի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Հայաստանում բացվեց ռուսական համակարգային ինտեգրատոր «Ստեպ Լոջիկ»-ի տարածաշրջանային առաջին կենտրոնը` «Ստեպ Լոջիկ Հարավ»-ը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ստեպ Լոջիկ» ԲԲԸ-ի փոխնախագահ Եվգենի Յուդիցկին, ընկերությունը դեռ վաղուց Հայաստանը դիտում է ոչ միայն որպես բարեկամական, այլև ՏՏ ոլորտում բավարար պոտենցիալ ունեցող երկիր:

Ընկերության մուտքը Հայաստան պայմանավորված է «ԱրմենՏել» ընկերության տրանսպորտային ցանցի կառուցմամբ: Փոխնախագահը տեղեկացրեց, որ մեկ տարի առաջ ընկերությունն այդ հանձնառությամբ դիմել է «ԱրմենՏել»-ին: Ուղիղ մեկ շաբաթ առաջ ընկերությունն ավարտել է առաջին փուլում նախատեսված աշխատանքները: Վերջերս այս ընկերությունը պայմանագիր է կնքել կապի ևս մեկ օպերատորի` «Կորնետ ԱՄ»-ի հետ: Յուդիցկու խոսքով, արդեն համաձայնագրեր են ձեռք բերվել Վրաստանում և ԱՊՀ այլ երկրներում ցանցի ընդլայնման վերաբերյալ:

Բացի այդ, ընկերությունը նախատեսում է ուսոցողական դասընթացներ կազմակերպել մասնագետների պատրաստման նպատակով: Այդ իսկ պատճառով ընկերությունը այցելել է երկրի բոլոր բուհեր, իսկ ԵՊՀ-ի և ԵՊՃՀ-ի հետ արդեն համաձայնություն է ձեռք բերվել: Ընկերության փոխնախագահը նշեց, որ իրենք այս առումով բախվել են ամերիկացի իրենց գործընկերներին: «Ընդ որում մրցակցությունը շատ խիստ է, բայց մենք դրանից չենք վախենում»,-ասաց նա:

Նշենք, որ կենտրոնն առայժմ ունի 10 աշխատակից և ժամանակավորապես տեղակայված է Մոսկվայի տան շենքում:
Placeholder
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՍՏԵՊ ԼՈՋԻՔ»-Ի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ