ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲՈՒՀԸ ՍՈԿՐԱՏԵՍԻ ԱՆՎԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ
Կրթություն, գիտություն
14:01 29/03/2008

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲՈՒՀԸ ՍՈԿՐԱՏԵՍԻ ԱՆՎԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ

Ստեփանակերտի՝ «Մեսրոպ Մաշտոցի» անվան համալսարանը Սոկրատեսի անվան միջազգային հեղինակավոր մրցանակ է ստացել: « Кавказский узел»-ի տեղեկացմամբ Օքսֆորդում կայացած միջտարածաշրջանային մակարդակի՝ եվրասիական տնտեսական ինտեգրացիայի բարեփոխումների հարցերով գագաթնաժողովին մասնակցել է նաև բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը:

Ռեկտորի խոսքով, գագաթնաժողովին շատ օգտակար կապեր են հաստատվել, ինչի շնորհիվ թե՛ բուհի ուսանողությունը, թե՛ դասախոսները հնարավորություն կունենան մասնագիտանալու և ուսանելու եվրոպական բուհերում, մասնավորապես Իսպանիայում: Նա նշել է, որ ղարաբաղյան մասնակիցներին ամենաշատը հետաքրքրել է «Բարձրագույն դպրոցը մանր ու միջին բիզնեսում թոփ-մենեջերների վարապատրաստման կոնտեքստում» թեմայով քննարկումը:

Քննարկվել են նաև միջազգային մասնագիտացված կորպորատիվ կրթական կենտրոնների ստեղծման, գիտական ծրագրերի փոխանակման և վերապատրաստման կազմակերպման հետ կապված հարցեր: Դոնարա Գաբրիելյանն անցյալ տարվա մայիսից ընդգրկվել է Եվրոպայի ռեկտորների ակումբում, ինչը աշխարհի տարբեր երկրների գործընկերների հետ շփվելու մեծ հնարավարություններ է ստեղծում: Դ. Գաբրիելյանի կարծիքով, նմանատիպ կապերը ԼՂՀ-ի պետական և բիզնես կառուցվածքներին կօգնեն ընդգրկվել եվրոպական բիզնես համակարգում:
Placeholder
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲՈՒՀԸ ՍՈԿՐԱՏԵՍԻ ԱՆՎԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ