Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի Արցախում Հայոց արքա Տիգրան Մեծի (95-55 թթ.) կողմից մ.թ.ա. առաջին դարում հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի պեղումները սկսվեն հունիսի սկզբներին: Դրանք կշարունակվեն միչև օգոստոսի վերջ: Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ-ի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյաը:
Նա հայտնեց, որ այս տարի պեղումներն իրականացնելու համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակայնը խոստացել է ֆինասավորել 30 մլն դրամով: Մասնագետը հայտնեց, որ «Երկիր» միության ու ԼՂՀ կառավարության ֆինանսավոմամբ Հայաստանի ԳԱԱ-ի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը արդեն երրորդ տարին է` հետազոտում է Տիգրանակերտ քաղաքը:
Մանագետը հայտնեց, որ արշավախումբը 2005թ. ճշգրտել է Տիգրանակերտի կոնկրետ տեղադրությունը, իսկ 2006թ. կարճատև պեղումներ է իրագործել քաղաքի և նրա մերձակայքի տարբեր հատվածներում, որոնց հետևանքով երևան են հանվել քաղաքի Միջնաբերդի «ծիծեռնակապոչ» շարվածքով պարսպի մի հատվածը, Ամրացված թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, Կենտրոնական թաղամասի վաղ քրիստոնեական բազիլիկայի մնացորդները, Խաչենագետի քարափի մեջ փորված Քարայրային-կրոնական համալիրը, Ժայռափոր ջրանցքը:
Հ. Պետրոսյանը նշեց, որ նախորդ տարի պեղումներ են արվել Կենտրոնական և Ամրացված թաղամասերում, Խաչենագետի ձախ ափի լեռան վրա գտնվող ամրոցում: Ինչպես նաև Միջնաբերդում, Ամրացված թաղամասի ժայռափոր պարսպահիմքերի հատվածում և Կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու տարածքում: Նա հայտնեց, որ նախորդ տարի պեղումների համար ծախսվել է 38 հազար դալոր, որից 10 հազար դոլարը տրամադրել է ԼՂՀ-ը:
Նրա խոսքով, պեղումները, երևան բերեցին մեծ և հզոր քաղաքի կառուցապատման և մշակութային հարուստ կյանքի մանրամասները: Նա հայտնեց, որ Միջնաբերդի պեղումների արդյունքում բացվել է ծիծեռնակապոչ պարսպի հյուսիսային պատի մոտ 40 մետրանոց հատվածը: Մանագետի տեղկացմամաբ, նախնական ենթադրությունն այն է, որ վաղ միջնադարում փորձեր են արել պահել միջնաբերդի ռազմունակությունը, իսկ մոտավորապես 11-12-րդ դարերից սկսած այն կորցրել է իր ռազմական նշանակությունը:
Հ. Պետրոսյանի խոսքով, Տիգրանակերտի հայտնաբերումն ու հետազոտությունը մի նոր էջ են բացում հայ մշակույթի պատմության և ազգային ինքնության մեջ` երևան բերելով պաշտպանական հզոր ու առաջադեմ համակարգ ունեցող, սպիտակ կրաքարով կերտված, դարավանդների վրա տեղադրված, նռան և թզենու այգիների մեջ թաղված քաղաքի իրական ու գեղեցիկ կերպարը: Նա տեղեկացրեց, որ պեղումների արդյունքում քաղաքի տարածքում բացվել է մոտ 2000 քմ մակերեսով տարածք, որն առնվազն 50 հա զբաղեցնող քաղաքի տարածքի մոտ զրո ամբողջ 0.4 տոկոսն է կազմում: «Այսինքն, նման տեմպերով աշխատելու դեպքում քաղաքի մեկ քառորդը պեղելու համար (ինչը համարվում է հնագիտական հուշարձանը բավարար չափով հասկանալու մոտավոր ներքին սահման) անհրաժեշտ կլինի ավելի քան 60 տարի»,- հավելեց մասնագետը:
Նրա խոսքով, պեղած նյութերի վերականգնման, լաբորատոր հետազոտության աշխատանքները դեռ չեն սկսվել: Պատճառը նախ և առաջ կայուն և պլանավորված ֆիանսավորման բացակայությունն է, ինչը լուրջ բարդություններ է հարուցում այդ հզոր ու գեղեցիկ հայկական քաղաքի հետազոտման գործում:

Placeholder