ՄՐՑՈՒՅԹ` ՌԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Կրթություն, գիտություն
16:15 02/04/2008

ՄՐՑՈՒՅԹ` ՌԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2008-2009 ուսումնական տարում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանում հատկացված 66 բուհական և մագիստրոսական, 5 կլինիկական օրդինատուրայի, 20 ասպիրանտական կրթաթոշակային տեղերի համար: Ինչպես տեղեկացանք ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող Հայաստանի քաղաքացիները, որոնք տիրապետում են ռուսերեն լեզվին:

ԿԳՆ պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, մագիստրոսական կրթություն համար կարող են դիմել միայն 2008թ. Ռուսաստանի բուհերի շրջանավարտները, որոնք ունեն բակալավրի կոչում և բուհի համաձայնությունը մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար: Բուհական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն քննություններ Հայաստանի բուհերի ընդունելության 2007 թվականի առարկայական ծրագրերին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:

Նշենք, որ մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ապրիլի 30-ը ներառյալ` ԿԳՆ միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն:
Placeholder
ՄՐՑՈՒՅԹ` ՌԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ