ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ 30 ՓՈՐՁՆԱԿԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Կրթություն, գիտություն
14:16 02/04/2008

ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ 30 ՓՈՐՁՆԱԿԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Այս տարվա սեպտեմբերի 1-ից հանրապետությունում կգործեն 30 փորձնական ավագ դպրոցներ, որոնցից 2-ը կլինեն արհեստագործական: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ 30 փորձնական ավագ դպրոցների ստեղծման համար պետբյուջեից և Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում հատկացվել է ավելի քան 2.6 մլն դրամ: «Այդ դպրոցները կվերանորգվեն, կկահավորվեն համապատասխան նյութատեխնիկական բազայով»,- ավելացրեց նա:

Վաչության պետի խոսքով, կիրականացվի 30 փորձնական ավագ դպրոցների մանկավարժական կադրերի վերապատրաստում: «Այս փորձնական ավագ դպրոցները կլինեն երկամյա, սակայն 2009-2010 ուսումնական տարում արդեն կդառնան եռամյա»,- տեղեկացրեց ԿԳՆ ներկայացուցիչը: Ն. Հովհաննիսյան խոսքով, ներկայում կրթությունն ավագ դպրոցում չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին, դրա համար էլ նախարարությունը մշակել է «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիր», որն արժանացել է կառավարության հավանությանը:

Նա հայտնեց, որ ծրագիրը նախատեսում է բարձրացնել ավագ դպրոցների կրթության որակը, ստեղծել սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղություն, այդ թվում, նախնական մասնագիտական կրթության ընտրության հարավորություն: «Մենք նախատեսում ենք ավագ դպրոցի կրթական ծրագիրը դարձնել ճկուն՝ հնարավորություն ստեղծելով արձագանքել աշակերտների կրթական պահանջմունքներին և նախասիրություններին»,-հավելեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը: Նա հայտնեց, որ «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրի» շրջանակներում նախատեսված է հանրապետությունում ստեղծել շուրջ 200 ավագ դպրոց:

Ն. Հովհաննիսյանի խոսքով, ավագ դպրոցների առաքելությունն է սովորողնրի հակումներին, ընդունակություններին, կարողություններին և նախասիրություններին համապատասխան նախնական, միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն և ինքնուրույն կյանք վարելու պատրաստվածության ապահովելը:

Վարչության պետը հայտնեց, որ ավագ դպրոցները կազմավորվում են որպես առանձին գործող ուսումնական հաստատություններ և կարող են գործել նաև կրթահամալիրի կազմում՝ առանձնացված ուսումնական մասնաշենքով: Նա վստահեցրեց, որ ավագ դպրոցում աշխատող մանկավարժները պետք է ունենան բարձր որակավոում և համապատասխան պատրաստվածություն:

Placeholder
ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ 30 ՓՈՐՁՆԱԿԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ