Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքական
11:51 04/04/2008
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 90- ԱՄՅԱԿԻՆ
Այսօր արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացում: Ներկայացված էին արխիվային նյութեր՝ երկու երկրներին վերաբերող փաստաթղթեր, հարաբերությունների ամրապնդման մասին պատմություններ, լուսանկարներ, որոնք բացահայտում են երկու երիտասարդ հանրապետությունների միջև հաստատված դիվանագիտական կապերի մասին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանի ԱԳՆ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը և Ուկրաինայի փոխարտգործնախարար Կոնստանտին Ելիսեևը, հայ և ուկրաինացի դիվանագետներ, քաղաքական գործիչներ:
«Այս ցուցահանդեսն առաջին քայլն է: Ժամանակի ընթացքում բոլոր արխիվային նյութերը կհավաքվեն»,-ասաց Գ. Ղարիբջանյանը: Նրա խոսքով, այսօր տեղի է ունենալու երկու արտգործնախարարությունների միջև երկրորդ խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվելու է հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունները, նաև օրակարգի մի շարք ակտուալ խնդիրներ: «Կան մի շարք հարցեր, որ մենք պետք է լուծենք, գտնենք ընդհանուր լուծումներ: Մենք պետք է աշխատենք ինչպես հարկն է և մոտ ապագայում երկու երկրների արտգործնախարարությունները կհամագործակցեն բոլոր բնագավառներում»,-նշեց Գ. Ղարիբջանյանը:
Կ. Ելիսեևի խոսքով, Ուկրաինան մեծ տեղ է տալիս երկու երկրների միջև ամուր գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: «Դրա մասին է խոսքում նաև այսօրվա ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 90-ամյակին»,-ասաց նա: Այս ցուցանմուշներն ունեն մեծ արժեք և ոչ միայն որպես արխիվային փաստաթղթեր, այլ նաև մեր պատմությունը կերտող մարդկանց հիշատակում, որոնք հիմք են դրել այդ հարաբերություններին և դա արել են արդար ճանապարհով: Ցուցահանդեսի բացմանը ներկա Մատենադարանի փոխտնօերն, պատմական գիտությունների դոկտոր Վարդան Գրիգորյանը ներկայացրեց դարերի ընթացքում հաստատված հայ-ուկրաինական պատմական կապերը: ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նույնպես նշեց երկու երկրների միջև դիվանագիտական կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին:
Նշենք, որ երկու երկրների արտգործնախարարություների խորհրդակցության ընթացքում քննարկվելու են երկկողմանի առևտրաշրջանառության ծավալների ավելացման, քաղաքական և մարդասիրական հարաբերությունների զարգացման մի շարք հարցեր, հիմնականում ուշադրություն է դարձվելու երկու երկրների Հանրային հեռուստաընկերությունների միջև կապերի հաստատման հարցերին:
Հիշեցնենք, Ուկրաինայի փոխարտգործնախարար Կոնստանտին Ելիսեևի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել ապրիլի 3-ին՝ մասնակցելու Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարությունների միջև միջգերատեսչական խորհրդատվություններին: Նրանց այցը կավարտվի ապրիլի 5-ին:

Placeholder