Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
14:25 05/04/2008
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԲԻ ԼԱՅՆ» ՍՊԸ-Ի ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԿ ԽԱՆՋՅԱՆԻ ՀԵՏ. «ՎԱՂ, ԹԵ ՈՒՇ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ԵՏՌԵԲՐԵՆԲԴԻՆԳ ԱՆԵԼ
Ավելի վաղ` օրեր առաջ, Դուք հայտարարեցիք, որ ապրիլի 7-ին «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում չեք նախատեսում անցկացնել «Բի Լայն» բրենդի շնորհանդես, սակայն պարզվեց, որ շնորհանդես կազմակերպում է «ԱրմենՏել» ընկերությունը: Ենթադրվում է արդյո՞ք, որ ներկայացվելու է «Վիմպելկոմ» ընկերության «Բիլայն» բրենդը:
-Այո, մենք նույնպես արդեն պարզել ենք դա:
Եվ ինչպե՞ս եք վերաբերում:
- Ժպիտով և վաղվա օրվա հավատով: Ես չեմ կասկածում, որ նրանք ակնհայտ շտապել են և վաղ, թե ուշ «Արմենտել»-ը ստիպված կլինի ետռեբրենդինգ անել:
Նշանակում է սա արդյո՞ք, որ հայկական «Բի Լայն»-ը շարունակելու է դատական ատյաններում պաշտպանել այդ բրենդի նկատմամբ իր իրավունքները:
-Մինչև վերջ, առանց հաղթանակի վրա կասկածելու: Առաջին հերթին, Հայաստանի դատական ատյաններում դատական գործընթացները դեռ չեն ավարտվել, իսկ «Վիմպելկոմ»-ի կողմից տարածվող լուրերը, թե ՀՀ վճռաբեկ դատարանն արդեն հաստատել է, որ «ՎիմպելԿոմ»-ի ապրանքային նշանների գրանցումը տարածվում է նաեւ Հայաստանի կապի ոլորտի վրա, մեղմ ասած ապատեղեկատվություն է:
Երկրորդ` ՀՀ տնտեսական դատարանի որոշումը, որի վրա նրանք հենվում են, մեղմ ասած, կասկածելի է, իսկ ավելի ստույգ` արդարացի չի, ինչպես դատավարական, այնպես էլ օրենքի տեսանկյունից:
Երրորդ` եթե Հայաստանի դատարաններում փորձեն ոտնահարել այդ բրենդի նկատմամբ մեր իրավունքը կամ կասկածի տակ դնեն մեր բրենդի ամբողջական արտասանությունը` «Բի Լայն»-ի և «Վիմպելկոմ»-ի «բիլայնի», հատկապես` նրա հայերեն և ռուսերեն գրավորում, ապա մենք կդիմենք միջազգային ատյաններ:
Եվրոպական դատարանի նախադեպերում հստակ սահմանված է, որ ապրանքային նշաններն ու այլ ինտելեկտուալ սեփականությունները տարածվում են հեղինակային իրավունքով, ինչը համարվում է մարդու իրավունք: Այսպես է նաև Հայաստանում` առանց բացառությունների: Հույս ունենք, դա ժամանակին կգիտակցեն և գործը Ստրասբուրգ չի հասնի:

Placeholder