Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Օրերս լույս է տեսել «Փարաջանովի կալեյդոսկոպը» խորագիրը կրող Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ալբոմը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ս.Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Նրա խոսքով, ալբոմում տեղ են գտել արվեստագետի 182 աշխատանքներ և 60 լուսանականեր, ինչպես նաև Փարաջանովի կենսագրությունը և արվեստի մասին պատմող նյութեր:
Զ. Սարգսյանը տեղեկացրեց, որ լույս է տեսել ալբոմի միայն ռուսերեն տարբերակը` 500 օրինակով: Նրա խոսքով, անգլերեն տարբերակը լույս կտեսնի մոտ երկու ամսից` արդեն 900 օրինակով: Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանի տնօրենը տեղեկացրեց, որ ալբոմի հրատարակման հարցում ֆինանսապես աջակցել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ինչպես նաև օգտվել են թանգարանի միջոցներից:

Placeholder