Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթության ոլորտում պետական բյուջեի, համայնքների և ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին 2008 թվականի 1-ին եռամսյակում նախատեսված էր իրականացնել կրթության գծով պետական պատվերի և դպրոցների ու նախադպրոցական հիմնարկների շենքերի վերանորոգման և դպրոցների համար կաթսայատների և ջեռուցման համակարգերի կառուցման աշխատանքներ` ընդհանուր 3932.41 մլն դրամ գումարի: Փաստացի կատարվել են 3360.69 մլն. դրամի աշխատանքներ կամ նախատեսվածի 85.5 %-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:
Նա նշեց, որ միայն քաղաքապետարանը Երևանի համաքաղաքային նշանակության ծրագրերի շրջանակներում 2008 թվականին նախատեսել է 1713.0 մլն դրամ` Երևանի 45 դպրոցների և 12 նախադպրոցական հիմնարկների համար կաթսայատների և ջեռուցման համակարգեր կառուցելու համար, ինչպես նաև շուրջ 270.0 մլն դրամ` 4 դպրոցների վերանորոգման համար, որոնց գերակշիռ մասում աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Երևանի ևս 53 դպրոց կվերանորոգվի Հայաստանի քաղաքաշինության նախարարության կողմից: Քաղաքպետը տեղեկացրեց, որ միաժամանակ 12-ամյա կրթության անցման կապակցությամբ շուրջ 333.0 մլն դրամի դպրոցական գույք կհատկացվի Երևանի բոլոր դպրոցներին, որի հետ կապված գնման մրցույթներն ավարտվել են:
Ե. Զախարյանը նաև հայտնեց, որ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի ոլորտում հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված էր իրականացնել 213.4 մլն դրամի աշխատանքներ` մարզադպրոցների, երաժշտական դպրոցների, թանգարանների, արվեստի ու մշակութային հաստատությունների և կենդանաբանական այգու պահպանման, ինչպես նաև կենդանաբանական այգու վերակառուցման նպատակով: Նա վստահեցրեց, որ աշխատանքները կատարվել են 95.1 %-ով:

Placeholder