Մ. ԲՐԱՅԶԱՅԻ ԿԱՐԾԻՔՈՎ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԲԱՆԱԿՑՈՒՅԹՈՒՆՆԵՐԻՆ
Քաղաքական
18:42 09/04/2008

Մ. ԲՐԱՅԶԱՅԻ ԿԱՐԾԻՔՈՎ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԲԱՆԱԿՑՈՒՅԹՈՒՆՆԵՐԻՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի կարծիքով, ապագայում Լեռնային Ղարաբաղը մասնակցելու է բանակցություններին: «Ապագայում, այո, Արցախի ներկայացուցիչը մասնակցելու է բանակցություններին: Բայց այժմ մենք կայացած ձևաչափ ունենք, և պետք է շարունակել գործել՝ հենվելով այդ ձևաչափի վրա»,- հայտարարել է Մ. Բրայզան լրագրողների հետ զրույցում:

Խոսելով սեղանին առկա փաստաթղթի շուրջ Ադրբեջանի՝ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին՝ ամերիկացի միջնորդը նշել է, որ չի կարող պատասխան տալ Ադրբեջանի փոխարեն: Միևնույն ժամանակ նաասել, թե «զգում է», որ Ադրբեջանը ցանկանում է շարունակել բանակցությունները: «Բաքուն, ինչպես և Երևանը, իավունք ունի փոփոխություններ փնտրել այդ փաստաթղթում»,- ամփոփել է նա:
Placeholder
Մ. ԲՐԱՅԶԱՅԻ ԿԱՐԾԻՔՈՎ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԲԱՆԱԿՑՈՒՅԹՈՒՆՆԵՐԻՆ