200 ՄԼՆ ԴՐԱՄ` ՋԱՎԱԽՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ
Կրթություն, գիտություն
14:46 10/04/2008

200 ՄԼՆ ԴՐԱՄ` ՋԱՎԱԽՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 200 մլն դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին` «Ջավախք» հայրենակցական միության բարեգործական հասարակական կազմակերպությանը Ջավախքի դպրոցների վերանորոգման նպատակով հատկացնելու համար:

Հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմին` որոշմամբ հատկացված գումարը «Ջավախք» հայրենակցական միության բարեգործական ՀԿ-ին սահմանված կարգով տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա: Այս մասին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Placeholder
200 ՄԼՆ ԴՐԱՄ` ՋԱՎԱԽՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ