«ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է
Մշակույթ
18:09 10/04/2008

«ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է

Ներկայումս «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մասնակի վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Այս մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց արգելոց-թանգարանի փոխտնօրեն Արաքսի Մեշենցյանը:

Նրա խոսքով, մասնակի վերանորոգման համար պետբյուջից հատկացվել է 7 մլն դրամ: Հատկացված միջոցներով հիմականում վերանորոգվելու են ամրոցի միջանցքը, սանհանգույցները, էլեկտրական գծերը, ինչպես նաև նախատեսվում է կառուցել նոր ջրագիծ: Այս պահին ընթանում են ամրոցի միջնաբերդի պարսպի վերանորոգման նախագծային աշխատանքները:

Ա. Մեշենցյանը տեղեկացրեց, որ վերանորոգման աշխատանքները լայնածավալ են և այդ պատճառով էլ դրանք կավարտվեն 1-2 տարվա ընթացքում: Նրա խոսքով, այս ամսվա վերջին կսկսվեն ամրոցի քաղաքային թաղամասի էլեկտրամագնիսական հետազոտման աշխատանքները, որի արդյունքում կպարզվի, թե այդ հատվածում արդյոք կան ստորգետնյա կառույցներ և ինչպիսի դասավորություն ունեն: «Մինչ օրս այդ հատվածում պեղումներ չեն կատարվել, իսկ հետազոտություններից հետո հնարավոր կլինի որոշել, թե ամրոցի որ հատվածում կարելի է պեղումներ կատարել»,- հավելեց նա:
Placeholder
«ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է