ԿԱՀԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԴՊՐՈՑՆԵՐ
Կրթություն, գիտություն
18:33 10/04/2008

ԿԱՀԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԴՊՐՈՑՆԵՐ

Մարտ ամսվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը կահավորել է մի շարք դպրոցներ, մասնավորապես Փարաքարի արվեստի դպրոցը, Աբովյանի (Կոտայքի մարզ) թիվ 10 դպրոցը, Արթիկի (Շիրակի մարզ) թիվ 3, 4, 5, 6 և 7 դպրոցները, Խնձորեսկի (Սյունիքի մարզ) միջնակարգ դպրոցը և Երևանի թիվ 78 դպրոցը:

Ինպես տեղեկացանք «Հայաստան» համահայկական հիմնադրամից, բոլոր այս ծրագրերը նախաձեռնել և ֆինանսավորել է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը: Փարաքար գյուղի արվեստի դպրոցի 13.758.549 դրամ ընդհանուր արժողությամբ կահավորման ծրագրով դպրոցին տրամադրվել են աթոռներ, սեղաններ, բազմոցներ, կախիչներ, հայելիներ, պահարաններ, գրասեղաններ, երկու կարպետագործության դազգահ, խեցեգործական վառարան, խեցեգրործության հաստոց և մեկ համակարգիչ: «Հայաստան» հիմնադրամի հաջորդ ծրագրով դպրոցի բակում կկատարվեն մասնակի բարեկարգումներ. աստիճանների երկայնքով կկառուցվի բազրիք, իսկ շենքի շուրջ` ցանկապատ: Այսպիսով, երեխաներն ավելի ապահով կլինեն, և հնարավոր կլինի պահպանել բակի կանաչ տարածքը:

Նմանատիպ 8 դասասենյակ էլ կահավորվել է Աբովյանի թիվ 10 դպրոցում: Ծրագրի արժեքն է 3.688.300 դրամ: Դպրոցին տրամադրվել են սեղաններ, աթոռներ, գրատախտակներ և կախիչներ:

Ֆրանսիայի Վո ան Վելենի քաղաքապետարանը ֆինանսավորել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 3, 4, 5, 6 և 7 դպրոցների կահավորումը` 5.510.000 դրամ ընդհանուր արժողությամբ: Նախատեսվում է, որ քաղաքապետարանը կստանձնի նաև այս դպրոցների հետագա կահավորումը:

Երևանի կենտրոնում գտնվող թիվ 78 դպրոցը նույնպես կահավորվել է: Ծրագրի արժեքը 4.283.200 դրամ է: Դպրոցին նույնպես տրամադրվել են սեղաններ, աթոռներ, գրասեղաններ, գրադարակներ, գրատախտակներ ու կախիչներ:
«Հայաստան» հիմնադրամի կահավորման ծրագրերում ընդգրկված դպրոցների շարքում է նաև Խնձորեսկի դպրոցը, որը բարերար Միշել Չալոյանի ֆինանսավորմամբ ապահովվել է սպորտային պարագաներով: Ծրագիրը հովանավորվել է ի հիշատակ Մելիք և Գրայր Մարտիրոսյանների:
Placeholder
ԿԱՀԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԴՊՐՈՑՆԵՐ