«ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՀԶՈՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ»
Մշակույթ
17:16 11/04/2008

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՀԶՈՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ»

«Սա իմ առաջին այցն է Հայաստան: Մինչ ժամանելը ես մտավախություն ունեի փառատոնի մասնակից երաժիշտների որակի մասին, բայց փառատոնին մասնակցելով համոզվեցի, որ բոլոր մասնակիցները համաշխարհային նշանակության երաժիշտներ են»,-այսօրվա ասուլիսում իր տպավորությունները լրագրողների հետ կիսեց «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակններում Հայաստան ժամանած աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Նրա խոսքով, ինքը զարմացած է, թե ինչպիսի որակ ունի Հայաստանի սինֆոնիկ նվագախումբը, կամերային երչախումբը, ինչպես նաև Հ. Չեքիչյանի նվագախումբը:

Աշխարհահռչակ կոմպոզիտորի կինը՝ Էլժբիետա Պենդերեցկին նշեց, որ իրեն այնքան է դուր եկել «Հովեր» երգչախումբը, որ նրանց հրավիրել է մասնակցելու Լեհաստանում 2009 թվականին կայանալիք «Բեթհովենի անվան երաժշտական փառատոնին», որի կազմակերպիչը ինքն է: Կոմպոզիտորը հայտնեց, որ առաջիկայում նախատեսում է գրել հայկական տեքստով հոգևոր երաժշտություն: Ք. Պենդերեցկին նշեց, որ ինքն այստեղ ձեռք է բերել բազմաթիվ լավ հայ ընկերներ, որոնց հետ նա կշարունակի պահպանել ընկերությունը մինչև մահ:

Փառատոնի մասնակից Ֆրանսիայից ժամանած կլառնետահար Միշել Լետիքը նշեց, որ ինքը զարմացած է. Հայաստանում դասական երաժշտության համերգներին ներկա են լինում բազմաթիվ երիտասարդներ: «Եվրոպայում դասական երաժշտության համերգներին ներկա են լինու միան մեծահասակները կամ թոշակի գնացած մարդիկ: Հայաստանն ունի հզոր ու շատ ջերմ հանդիսատես»,- հավելեց նա:

Նշենք, որ «21-ի հեռնակարներ» երաժշտական միջազգային փառատոնը Հայաստանում անցկացվում է ապրիլի 7-12-ը:
Placeholder
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՀԶՈՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ»