ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ` ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
Կրթություն, գիտություն
17:22 14/04/2008

ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ` ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ

Այսօր Երևանի պետական լեզվաբանական համալսարանում բացվեց «Միջմշակութային կրթության իրազեկության բարձրացման խորհրդաժողովը»:

Միջոցառումը կազմակերպել էին Եվրախորհուրդը, Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը:
Խորհրդաժողովն իրականացվում է Եվրախորհրդի և Եվրոպական Հանձնաժողովի «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն» տարածաշրջանային համատեղ ծրագրի շրջանակներում, որին մասնակցում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Ուկրաինան:

Ծրագրի նպատակն է կրթության միջոցով բարելավել միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են միջազգային փորձագետների ներգրավմամբ իրականացնել վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ, հանրակրթական դպրոցներում վերապատրաստման մոդուլների փորձարկում և միջմշակութային կրթության նյութերի հայերեն թարգմանություն:

Խորհրդաժողովին մասնակցել են կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը:
Placeholder
ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ` ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ