ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
Մշակույթ
17:53 14/04/2008

ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

Ապրիլի 17-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում մեկնարկելու է Միջազգային երաժշտական չորրորդ փառատոնը, որը կշարունակվի մինչև հունիսի 8-ը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը: «Փառատոնի հանդիսավոր բացմանը ելույթ է ունենալու Հայաստանի Պետական Կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ: Բացմանը հանդես է գալու նաև իտալացի մենակատար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին»,-նշեց Գ. Դուրգարյանը:

Նրա խոսքով, փառատոնի ընթացքում ելույթ են ունենալու թավջութակահարներ Միքայել Հախնազարյանը (Շվեյցարիա), Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), «Լինո» լարային քառյակը, Կոմիտասի անվան լարային քառյակը և այլք:

«Մայիսի 11-ի համերգը նվիրված է լինելու Հայկական Երաժշտական Համաժողովին, իսկ մայիսի 26-ինը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին և Հայաստանի Նախագահի Մրցանակաբաշխությանը»,-նշեց Գ. Դուրգարյանը:


Placeholder
ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ