Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Ազգային գրադարանում «Գրադարանային շաբաթվա» միջոցառումների ընթացքում տեղի ունեցավ «Սողոմոն Թեհլերյան» ժողովածուի շնորհանդեսը: Գրքում ներառված են ազգային նշանավոր գործիչ Վահան Մինախարյանի «Սողոմոն Թեհլերյանի վերհիշումները, Թալեաթի ահաբեկումը» վեպը և Սողոմոն Թեհլերյանի դատավարության սղագրությունը: Ժողովածուն կազմել է «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանը, տպագրվել է «Սողոմոն Թեհլերյան» հասարակական կազմակերպության նախագահ, ազգային բարերար Ռազմիկ Դարբինյանի և «Հայագիտակ» հրատարակչության նախաձեռնությամբ:
«Գիրքը հասարակությանը կկարողանա ամբողջական տեղեկություններ մատուցել Թեհլերյան երևույթի վերաբերյալ: Թեհլերյանի գործը եզակի է և այսօր էլ այն խիստ ուսուցողական է մատաղ սերնդի համար»,-շնորհանդեսի ժամանակ ասաց Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Բարերար Ռազմիկ Դարբինյանը նշեց, որ իր մոտ միտք հղացավ այնպիսի գործ անել, որ հուշ մնա սերունդներին: «Այս ժողովածուով մենք կկարողանանք հասարակությանը ներկայացնել մեր մեծ հայրենասերի վրեժխնդրությունը և այս կերպ հավերժացնել Սողոմոն Թեհլերյանի հիշատակը»,- նշեց Ռ. Դարբինյանը:
«Վերհիշումները քանի որ արևմտահայերեն էին, վերածեցինք արդի հայերենի: Մեր ընթերցողները չգիտեն, որ Թեհլերյանը սպանել է նաև հայ դավաճան Հարություն Մկրտչյանին: Նա ազգային հերոս է, որն իր վրա վերցրեց շատ մեծ պատասխանատվություն` չիմանալով, թե ինչ վճիռ կկայացնի գերմանացի դատավորը»,-ասաց «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանը` ավելացնելով, որ այդ գիրքն այդ ժամանակաշրջանի մասին իսկական հանրագիտարան է:
Նշենք, որ գիրքը պատմում է նաև Թեհլերյանի մանկության, ընտանիքի, որոնումների, մտորումների մասին: Գիրքը լույս է տեսել 2000 տպաքանակով: Բարերար Ռազմիկ Դարբինյանը գրքի տպագրությանը տրամադրել է 7000 դոլար:
Ա. Իսոյանի տեղեկացմամբ, «Հայագիտակ» հրատարակչության և ոսկերչական գործարանի համատեղ նախաձեռնությամբ շուտով թողարկվելու է Սողոմոն Թեհլերյանի և Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ոսկե հուշամեդալ, որի քանդակներն արդեն պատրաստ են:

Placeholder