ԳԱԱ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ԼՂՀ-Ի ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ
Կրթություն, գիտություն
15:19 16/04/2008

ԳԱԱ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ԼՂՀ-Ի ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ

Այսօր ԳԱԱ նախագահության նիստում որոշում ընդունվեց աջակցել ԼՂՀ-ի գիտատեխնիկական զարգացմանը և իրականացնել դրան ուղղված համապատասխան գործողություններ:

Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարևորեց բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն այն ոլորտներում, որոնք ԼՂՀ-ի գիտատեխնիկական զարգացման համար առաջնային նշանակություն ունեն: Դրանց թվում ընդգրկված են Արցախի աշխարհաքաղաքական, հայագիտական, իրավագիտական, նյութական և հոգևոր մշակույթի հիմնախնդիրները, ինտենսիվ գյուղատնտեսություն, գյուղատնտեսական քիմիա և կենսատեխնոլոգիաներ, բնական պաշարների ուսումնասիրում և օգտագործում արդյունաբերական նպատակներով, ջրային ռեսուրսների բանական օգտագործում և այլն:

Որոշվեց նաև, որ այս ուղղությունների վերաբերալ անհրաժեշտ է մշակել ևիրականացնել նպատակային համատեղ ծրագրեր:
Placeholder
ԳԱԱ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ԼՂՀ-Ի ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ