Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
15:07 16/04/2008
ԲԱՑՎԵՑ «ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2008» 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Այսօր տեղի ունեցավ «Ուսուցումը Հայաստանում-2008» 7-րդ միջազգային ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են կրթության և գիտության նախարարությունը, «Սերվիս Էքսպո» ընկերությունը և «Ցուցահանդես տոնավաճառների միություն» ՀԿ-ն:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ այս ավանդական դարձած ցուցահանդեսը առիթ է, որ յուրաքանչյուր կրթական հաստատություն և կրթական տարբեր միջազգային ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ուսանողներին ներկայացնեն իրենց գործունեությունը, իրենց կազմակերպության հետագա զարգացումները: Նրա խոսքով, այս ցուցահանդեսը նաև նպաստում է, որ տարբեր բուհեր ճանաչեն միմյանց ծրագրերը:
«Սերվիս Էքսպո» ընկերության նախագահ Ռաֆայել Կակոյանը հայտնեց, որ ցուցահանդեսը տևելու է 3 օր, որին մասնակցում են 30-ից ավելի կազմակերպություններ: «Այս ցուցահանդեսի նպատակն է շրջանավարտներին կողմոնորոշել, թե որ բուհում կամ ուսումնական հաստատությունում սովորել»,- հավելեց նա:
Ռ. Կակոյանի տեղեկացմամբ, ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվում են կլոր սեղաններ, որոնց մասնակցում են տարբեր բուհերի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Placeholder