Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
14:50 21/04/2008
ՀԱՅՓՈՍՏ ԵՎ ՄԱՅՔՐՈՍՈՖՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿԿՆՔԵՆ
Ապրիլի 22-ին «Մայքրոսոֆթ» և «Հայփոստ» ընկերությունները կկնքեն համագործակցության մասին համաձայնագիր, ինչը հնարավորություն կտա շարունակել Տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածում Հայփոստի կողմից ձեռնարկված վերափոխումների զարգացման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է «Հայփոստ» ՓԲԸ մամլո ծառայությունը: Աղբյուրի հաղորդմամբ, համաձայհնագրի երրորդ կողմը «Դոմ Դանիել» ընկերությունն է, որը Մայքրոսոֆտի ծառայությունները վաճառելու իրավունք ունեցող կազմակերպություն է:
Համաձայնագրի նպատակն է օգնել Հայփոստին կիրառել Մայքրոսոֆտի առաջատար տեխնոլոգիաները և դրանք օգտագործելով` բարձրացնել իր ռեսուրսների արտադրողականությունը: Մայքրոսոֆտը վերապատրաստման դասընթացներ կանցկացնի ՏՏ աշխատակիցների հետ, ինչպես նաև կկազմակերպի սեմինարներ հավաստիանալու համար, որ նոր տեխնոլոգիաները առավել արդյունավետ կգործադրվեն:
«Մայքրոսոֆտ» (Nasdaq MSFT) ընկերությունը հիմնվել է 1975թ: Այն հանդիսանում է աշխարհի առաջատարը համակարգչային ծրագրերի, դրանց լուծումների և ծառայությունների մատուցման ոլորտոնեում: Հայաստանում «Մայքրոսոֆտի» դուստր ընկերությունը բացվել է 2006թ.:
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի ազգային փոստային օպերատորն է, որը գործում է Հայաստանի տարածքում գտնվող իր 900 փոստային բաժանմունքների միջոցով: 2006թ. նոյեմբերի 30-ին Հայաստանի կառավարության հետ կնված համաձայնագրի ահամաձայն` Հայաստանի ազգային փոստային օպերատորի շահագործական կառավարման համար ներկայումս պատասխանատու է Հոլանդական ՀայՓոստ Հավատարմագրային Կառավարություն ՓԲԸ-ն:

Placeholder