1500 ՈՒՍԱՆՈՂ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՀԻ ԳՈՐԾԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է
Կրթություն, գիտություն
14:27 23/04/2008

1500 ՈՒՍԱՆՈՂ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՀԻ ԳՈՐԾԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է

Այս տարի ստեղծվելու է կրթության որակի ազգային ռեգիստր: Այս կառույցի ստեղծումը ենթադրում է, որ բուհերի կրթական համակարգը պետք է համապատասխանի միջազգային կրթական չափորոշիչներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ դրա համար համալսարանները պետք է ինքնագնահատվեն, այնուհետև այդ ինքնագնահատումը եվրոպական չափանիշներին համարժեք պետք է փոխանցվի որակի ազգային ծառայություն, որից հետո ծառայությունը պետք է գնահատի բուհերի ինքնագնահատումը և այն ներկայացնի եվրոպական կրթության որակի ծառայությանը:

ԿԳ նախարարը հայտնեց, որ այդ ամենից հետո կրթության եվրոպական որակի ծառայությանը կգնահատի, թե ինչքա՞ն ազնիվ է Հայաստանը ինքնագնահատել իր կրթական համակարգը և եվրոպական կրթության որակի ծառայությանը անդամակցելու խնդրիը կլուծվի: Լ. Մկրտչյանի տեղեկացմամբ, այն մասնավոր բուհերը որոնք ունեն 1500 ունանող, այնտեղ խոսել համալսարանական որակի մասին անիմաստ է:

Նա նշեց, որ այսօր Հայաստանում կա մոտ 60 հազար ուսանողություն, որից մոտ 20 հազար սովորում են մասնավոր բուհերում, իսկ 40 հազարը պետականում: Կրթության որակի ազգային ռեգիստրի նպատակն է նաև գնահատել մասնավոր և պետական բուհերի կրթական որակը: «Եվ եթե բուհը չի կարողանում միջազգային չափանիշների համապատասխան կրթություն ապահովել, նրա գործելը անիմաստ կհամարվի»,-հավելեց նա:




Placeholder
1500 ՈՒՍԱՆՈՂ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՀԻ ԳՈՐԾԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է