Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյին: Այս մասին տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից:
Աղբյուրի հաղորդմամբ, հանդիպման ժամանակ նախագահը մշակութային կապերի պահպանումն ու ընդլայնումը համարել է երկկողմ փոխգործակցության կարևորագույն բաղկացուցիչներից մեկը և նշել, որ մշակույթի, արվեստի դերը մշտապես մեծ է եղել ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու գործում:
Սերժ Սարգսյանը կարևորել է մշակութային կապերի անընդմեջ նորոգումը, մշակույթի գործիչների շփումների ակտիվացումը, երկու երկրներում բարձր մակարդակով և ներկայանալի միջոցառումների անցկացումը:
ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյը խոսել է ակտիվ և դինամիկ զարգացող հայ-ռուսական մշակութային հարաբերությունների մասին, նաև նշել, որ Հայաստանն ակտիվ աշխատանք է տանում ԱՊՀ հումանիտար համագործակցության Խորհրդում: Միխայիլ Շվիդկոյն ասել է, որ ներկայումս հայ գործընկերների հետ քննարկում է մանկապատանեկան համատեղ ծրագրերի իրականացման հարցը:
Հանդիպման մասնակիցները կարևորվել են ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակության միջև այսօր ստորագրվելիք 2008թ. մշակութային համագործակցության հուշագիրը, նաև 2008թ. հունիսին Հայաստանում արդեն նախատեսված ռուսական մշակույթի սեզոնը, որը հայ հանդիսատեսին կպարգևի ռուսական արվեստի հետ շփվելու ևս մեկ հրաշալի մի առիթ:

Placeholder