ՔՆՆԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ԽԼԱՑՈՒՑԻՉ ՍԱՐՔԵՐ` ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կրթություն, գիտություն
13:58 23/04/2008

ՔՆՆԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ԽԼԱՑՈՒՑԻՉ ՍԱՐՔԵՐ` ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այս տարի միասնական քննություն անցկացնելու համար նախատեսված բոլոր քննասենյակներում տեղադրվելու են հատուկ խլացուցիչ սարքեր, որպեսզի դիմորդները չկարողանան բջջային հեռախոս օգտագործել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա հայտնեց, որ այս տարի բոլոր քննասենյակներում տեղադրվելու են նաև տեսախցիկներ: «Եթե անցած տարի որոշ քննասենյակներում տեսախցիկ չէր տեղադրվել, ապա այս տարի բոլոր քննասենյակնեւոմ տեղադրվելու է բավարար չափով տեսախցիկներ»,- նշեց նա:

ԿԳ նախարարի խոսքով, միասնական քննության թեստերն արդեն տպագրվում են Մեծ Բրիտանիայում, իսկ ավարտական քննության թեստերը` Հայաստանում: Նրա հավաստմամբ, այս տարի թեստերի բովանդակությունը նույն է լինելու: Ըստ այդմ, դիմորդը կարողանալու է հեշտ լուծել առաջին մի քանի առաջադրանքները, ապա վարժություննրը գնալով բարդանում են: «Ընտրել ենք թեստերի բովանդակության այդ ձևաչափը, քանի որ մաթեմատիկա առարկայի մեկ քննությամբ դիմորդները կարող են ընդունվել մաթեմատիկական ուղղվածության ֆալկուլտետներ կամ ֆիզիկայի ուղղվածությամբ ֆակուլտետներ: Միջինից ցածր գիտելիք ունեցող երեխան հանգիստ կարող է 8 միավոր վաստակել»,- ասաց նա:

Լ. Մկրտչյանի տեղեկացմամբ, այս տարի ուշադրությունը պետք է սևեռվի նաև այն քննությունների վրա, որոնք միասնական ձևով չեն անցկացվելու: Դրանք են ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, աշխարհագրությունը, հայ գրականությունը, հայոց պատմությունը և օտար լեզուների բանավոր քննությունները:
Placeholder
ՔՆՆԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ԽԼԱՑՈՒՑԻՉ ՍԱՐՔԵՐ` ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ