Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ոչնչացում բառը տեղահանություն բառի հոմանիշ հանդիսանում է՞, թե՞ ոչ: Թող Ձերդ գերազանցությունը չարտոնի այդ երկու բառի միասին օգտագործումը: Ինչպես ցանկանում եք, այդպես էլ գործածեք` արտահայտությունը չի փոխի գործնական իմաստը»,-այսպիսի տողերով է սկսվում 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ականատես և քաղաքական գործիչ Հասան Ամքայի 1919 թվականին թուրքական «Ալեմդար» պարբերականում տպագրված «Շատ լավ, բայց ո՞վ սպանեց 100 հազարավոր հայերին» հոդվածը, որն այսօր էլ իր շեշտադրումներով շատ արդիական է:
«Մի կողմ թողե'ք տեղահանություն և «ոչնչացում» բառերը: Հայտարարե'ք, որ դա հայ ժողովրդի ոչնչացման որոշում է, և թող վիճաբանության տեղ չմնա»,-շարունակում է նա:
Այս հոդվածը կարող է լուրջ ազդակ լինի թուրքական ղեկավարության համար: Հասան Ամքան գրել է բազմաթիվ այլ հիշողություններ կապված Հայոց Մեծ Եղեռնի հետ, որոնք այսօր կորած են համարվում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո այս քաղաքական գործիչը տպագրել է հոդվածների շարք` նվիրված Ցեղասպանությանը և դրա կազմակերպիչներին: «Շատ լավ, մենք չխոսենք, ոչ-ոք չհարցնի: Սակայն Աստված, որ մեկն է քրիստոնյայի, թուրքի, հայի համար, խղճի բարձր, անողոք ձայնով չի՞ հարցնի` շատ լավ, հարյուր հազարավոր հայերին ո՞վ սպանեց»,-եզրափակում է Հայոց Ցեղասպանության ականատես, թուրք քաղաքական գործիչ Հասան Ամքան:

Placeholder