Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
13:08 25/04/2008
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐԸ
Լույս է տեսել Գնահատման և թեստավորման կենտրոնի «Հանրակրթություն. գնահատում և թեստավորում» վերլուծական տեղեկատվական հանդեսի առաջին համարը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԹԿ հրատարակչության բաժնի պետ Համլետ Դավթյանը: Նա նշեց, որ հանդեսը լույս է տեսնելու եռամսյակը մեկ անգամ, իսկ երկրոդ համարը լույս կտեսնի մայսին կեսերին:
Նրա խոսքով, հանդեսի նպատակն է ներկայացնել ԳԹԿ-ի գործունեությունը, ինչպես նաև անդրադառնալ հանրակրթությանը վերաբերող խնդիրներին: Հ. Դավթյանը նշեց, որ հանդեսի առաջին համարում տեղ են գտնել ուսուցիչների, ծնողների և շրջանավարտների համար օժադանդակ նյութեր գնահատման նոր հայկեցակարգի վերաբերյալ: ԳԹԿ մասնագետը հայտնեց, որ հանդեսում ներկայացվում է, թե ինչ է իրենից ներկայացնում թեստային և գնահատման նոր համակարգը: «Հանադեսում տեղ են գտել ԳԹԿ-ի կողմից դպրոցներում իրականացված թեստային փորձարկումները և վերլուծություններ»,- հավելեց նա:
Հանդեսն ունի նաև մանկավարժի ամբիոն խորագիրը, որտեղ ներկայացվում են մանակավարժների և տնօրենների կարծիքները կրթական համակարգի մասին, ինչպես նաև հանդեսում տպագրվել են տարբեր մասնագետների հետ անցկացված հարցազրույցներ: Կանտրոնի մասնագետի խոսքով, հանդեսում ներկայացվելու է թեստային համակարգի տարբեր երկրների ունեցած փորձը: «Օրինակ,առաջին համարում ներկայացված է, թե Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում ինչպես է անվկացվում թեստավորումը և գնահատումը»,- հավելեց նա:
Նրա խոսքով, հանդեսում անդրադարձ է կատարվելու Սփյուռքի հայկական դպրոցների հաջողությունները, ինչպես նաև խնդիրներին:

Placeholder