MICROSOFT-Ը ՄՏԱԴԻՐ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ WINDOWS XP-Ի ԹՈՂԱՐԿՈՒՄԸ
Տնտեսություն
12:46 25/04/2008

MICROSOFT-Ը ՄՏԱԴԻՐ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ WINDOWS XP-Ի ԹՈՂԱՐԿՈՒՄԸ

Microsoft ընկերությունը մտադիր է այս տարի հունիսի 30-ից դադարեցնել Windows XP օպերացիոն համակարգի թողարկումը, եթե, իհարկե, սպառողները հակառակը չպահանջեն: Այս մասին Взгляд-ի փոխանցմամբ հայտարարել է ընկերության ղեկավար Ստիվ Բոլմերը:

«Շուտով XP-ն կդադարի գոյություն ունենալ: Շատ բան կախված է մեր սպառողների կարծիքից, սակայն առայժմ մենք ծրագրում ենք դադարեցնել XP-ի թողարկումը»,- ասել է Ս. Բոլմերը: Նա տեղեկացրել է, որ մանրածախ վաճառողները նախընտրում են համակարգիչներ վաճառելիս տեղադրել Vista-ն, ճիշտ նույնպես գնորդների մեծ մասը ևս նախընտրում է օպերացիոն այդ համակարգը:

Բոլմերը սակայն հայտնել է, որ ընկերությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել այն առթիվ, թե բելգիական Մոնսե քաղաքում՝ Microsoft-ի մրցակից Google-ի շենքի մոտակայքում, «նորարարական կենտրոնի» շնորհանդեսը կկայանա արդյոք: Microsoft-ի ղեկավարը տեղեկացրել է, որ եթե Yahoo-ի ղեկավարությունը չհամաձայնվի 43.6 մլրդ դոլարով ընկերությունը վաճառելու առաջարկին, իրենք անմիջականորեն կդիմեն Yahoo-ի բաժնետերերին:
Placeholder
MICROSOFT-Ը ՄՏԱԴԻՐ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ WINDOWS XP-Ի ԹՈՂԱՐԿՈՒՄԸ