Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր ԼՂՀ կառավարության և Ղարաբաղ Տելեկոմ ընկերության միջև հուշագիր է ստորագրվել: Ինչպես Panorama.am-ի թղթակցին հայտնեցին ընկերությունից, այդ փաստաթուղթը ստորագրել են վարչապետ Արա Հարությունյանը և ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հուշագրով Ղարաբաղ Տելեկոմը պարտավորվում է 2008թ. Արցախում իրականացնել 500 մլն դրամի բարեգործական ծրագիր: Նախատեսված գումարը կուղղվի հանրապետության առողջապահական համակարգին:
Նրա հավաստմամբ, իրականացվելու են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես` 500 մլն դրամի բարեգործական ծրագիր միջոցներով աջակցություն կցուցաբերվի Հիգիենայի և համաճարակաբանության ինստիտուտին, կլինիկաների համար բժշկական սարքավորումների ձեռք կբերվեն, Ստեփանակերտում կստեղծվի արդիական սարքավորումներով հագեցած բժշկահետազոտական լաբորատորիա, ձեռք կբերվի ռեանիմոբիլ, որի կարիքը ԼՂՀ-ում շատ է զգացվում, բացի այդ կվերանորոգվի Մարտակերտի շրջանային հիվանդանոցի առաջին հարկը:

Placeholder