ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՑ ԿՆՇՎԻ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2790-ԱՄՅԱԿԸ
Մշակույթ
12:58 28/04/2008

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՑ ԿՆՇՎԻ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2790-ԱՄՅԱԿԸ

Այս տարի հանրապետության համար հոբելյանական տարի է. լրանում է Երևանի հիմնադրման 2790-ամյակը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետ Կամո Մովսիսյանը տեղեկացրեց, որ հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը սկսվելու է հոկտեմբերի 11-ից:

«Վերջին տարիներին այն նշվում է մեծ շուքով ու հանդիսավորությամբ, հոկտեմբերի վերջին տասնօրյակը ամեն տարի վերածվում է համաքաղաքային տոնախմբության»,- հավելեց նա: «Երևանի օր» տոնակատարությանը դեռ բավականին ժամանակ կա, բայց վարչության պետը նշեց, որ այսօր արդեն միջոցառման համար քննարկվում են տարբեր սցենարներ: Կ. Մովսիսյանի տեղեկացմամբ, ինչպես միշտ, այս տարի ևս այդ օրերին Երևան կայցելեն բազմաթիվ օտարերկրյա հյուրեր ու զբոսաշրջիկներ:
Placeholder
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՑ ԿՆՇՎԻ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2790-ԱՄՅԱԿԸ