Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Երևանի Թեքեյան մշակութային կենտրոնում մեկնարկեց «Քայլ առաջ» խորագրով երիտասարդների ուսուցմանն ուղղված սեմինարը:
«Քայլ առաջ» ծրագրով մենք նախատեսում ենք մի մեծ քայլ առաջ կատարել մեր կրթական համակարգում: Նպատակ ունենք բարձրագույն կրթությունը հասանելի դարձնել բոլոր նրանց, ովքեր չեն հասցրել, բայց մեծ ցանկություն ունեն սովորելու, բարձրագույն կրթության օգնությամբ կյանքում իրենց հիմնական տեղը գտնելու»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քավենթիշ» համալսարանի կարճաժամկետ մասնագիտական դասընթացներերի և աշխատակազմի ղեկավար Գայանե Եղիազարյանը:
Նրա խոսքով, վերջերս շատ է կարևորվում կարճ ժամանակահատվածում լավ մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը, իսկ այդ հնարավորությունը, ըստ Գ. Եղիազարյանի, տալիս է Լոնդոնում գործող Քավենթիշ համալսարանի հայկական մասնաճյուղը:
Բացի այդ, Գ. Եղիազարյանի բնորոշմամբ, սեմինարը հասարակությանը հնարավորություն կտա ծանոթանալ արտասահմանյան կրթական համակարգին` մասնավորապես Քավենթիշ համալսարանում գործող առկա ծրագրերին: Ըստ Գ. Եղիազարյանի, այս տարվա հոկտեմբեր ամսից իրենք համագործակցում են լոնդոնյան համալսարանի հետ և հետագայում նպատակ կա ընդլայնել համագործակցությունը: «Քավենթիշ համալսարանի հայկական մասնաճյուղում սովորելու համար տարիքային սահմանափակում չկա: Գործում է ուսուցման երկու համակարգ` բակալավրատ ու մասգիստրատուրա: Մագիստրատուրայում կարող են սովորել միջնակարգ կրթություն ունեցողները, իսկ մագիստրոսի կոչում շնորհվող ծրագրում սովորելու համար պարտադիր չէ բազային կրթությամբ բակալավրի աստիճան ունենան»,-նշեց համալսարանի ռեկտոր Ջոն Սանդերսը:
Նրա խոսքով, այսօր լավ աշխատանք, հետևաբար նաև ապահով ապագա ունենալու համար շատ կարևոր է ճիշտ ու «ամուր» կրթություն ստանալը: «Քավենթիշ» համալսարանի կարճաժամկետ մասնագիտական դասընթացներերի և աշխատակազմի ղեկավարի խոսքով, համալսարանի մասնաճյուղում առկա է 25 բակալավրի և 70 մագիստրոսի տեղեր` միայն բիզնես կառավարում մասնագիտությամբ: «Մենք ունենք զեղչային համակարգ, ըստ որի, բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողները բակալավրում սովորելու համար կվճարեն 1000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ, մագիստրատուրայում` 1200-ին համարժեք դրամ: Իսկ ընդհանրապես բակալավրիատում սովորելն արժե 1800-ին, իսկ մագիստրատուրայում` 2400 դոլարին համարժեք դրամ»,-նշեց նա:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին կարճաժամկետ ուսուցման վերաբերյալ բազմաթիվ մանրամասներ:
Նշենք, որ սեմինարը շարունակվելու է մինչև ապրիլի 30-ը: Երկրորդ օրը մասնագետները կներկայացնեն Քավենթեշ համալսարանում գործող բակալավրի ու մագիստրատուրայի կուրսերի մանրամասները:

Placeholder