Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Սինոփսիս Արմենիա ընկերությունը կազմակերպել էր հանդիսավոր հանդիպում` նվիրված Սինոփսիսի կրթական գործընկեր` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հիմնադրման 75-ամյակին: Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և այլք:
«Պոլիտեխնիկը շատ բան է տալիս մարդկանց` ոչ միայն մասնագիտություն, այլ նաև հնարավորություն է տալիս կյանքի բոլոր դրսևորումներում օգտագործել ճիշտ լուծումներ` մտածողություն, հանդարտություն, տրամաբանություն»,-հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ, ճարտարագիտական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի նախագահ Տիգրան Թորոսյանը, որը նույնպես եղել է այդ համալսարանի շրջանավարտ: Նա նշեց, որ համալսարանի հետ համագործակցող Սինոփսիս Արմենիա ընկերությունը Հայաստանի զարգացումների, առաջընթացի, նվաճումների մի հիանալի դրսևորում է: ԱԺ նախագահը կարևորեց համալսարանի և ընկերության համագործակցությունը ու դա համարեց բնական, քանի որ այս ոլորտի մասնագետներ հիմնակում դուրս են գալիս Պոլիտեխնիկից:
Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը տնտեսության զարգացման տեսանկյունից այս նախաձեռնությունը նույնպես համարեց շատ կարևոր:
«Հայաստանում Ճարտարագիտական համալսարանն առաջինը սկսեց բուհական բարեփոխումների ծրագրի իրականացումը, որը շատ կարևոր է, քանի որ մեր երկիրն էլ կարևոր փոփոխությունների փուլ է անցնում»,-ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` ավելացնելով, որ այն իր աշխատաձևը փորձում է համաձայնեցնել անհրաժեշտ չափանիշներին: Դա նախարարը որակեց որպես Սինոփսիս ընկերության հետ համագործակցության արդյունք:
«Ինձ համար պատիվ է սատարել բարձրագույն կրթության այս ծրագիրը, որը Հայաստանում կիսահաղորդիչների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական առաջընթացի, գիտական հետազոտությունների և նորարարությունների հնարավորություն է ստեղծում»,-ասաց Սինոփսիս Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նա բացառիկ ու լուրջ է համարում այդ ընկերության և համալսարանի միջև առկա համագործակցությունը:
«Հայաստանում Սինոփսիսի Ուսումնական դեպարտամենտը իրականացնում է ճարտարագիտական կրթության յուրատեսական մոդել, որը կարևոր ու նշանակալի արժեք է մեզ համար»,-նշեց Ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: Նա ասաց, որ իրենք հպարտ են Ճարտարագիտական համալսարանի հետ ունենալով լավ հարաբերություններ: «Այս համալսարանը մեծ ներդրում կունենա Հայաստանի ապագայի կառուցման գործընթացում»,-նշեց Ռ. Գոլդմանը` ավելացնելով, որ իրենք համագործակցում են աշխարհի 100-ավոր համալսարանների հետ, բայց հենց այս համալսարանի հետ իրենց համագործակցությունը համարում են հատուկ: «Այս համագործակցության ծրագիրը դարձել է մեր ծրագրերի հիմնական բաղադրիչը: Առաջին անգամ այստեղ անցակցրեցինք դասընթացներ, ու այժմ մենք այդ ուսումնական պլանը օգտագործում ենք աշխարհի խոշորագույն համալսարանների հետ համագործացության ժամանակ»,-նկատեց գործադիր տնօրենը:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը նշեց, որ այսօրվանից Պոլիտեխնիկը սկսում է 75-ամյակին նվիրված միջոցառումների շարքը ու ընդգծեց, որ կարևոր է` միջոցառումները սկսում են իրենց գործընկերոջ` Սինոփսիս Արմենիայի տարածքում: «Չորս ու կես տարի առաջ սկսված համագործակցությունը տվել է իր պտուղները: Մենք կարողացել ենք օգտվել ընկերության ինչպես տեխնիկական, այնպես էլ տարածքային բոլոր հնարավորություններից»,-ասաց համալսարանի ռեկտորը:
75 տարեկան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն այսուհետև ունի նոր դրոշ ու հիմն, որոնք առաջին անգամ ներկայացվեցին այս հանդիպաման ընթաքցում:
Նշենք, որ ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) հիմնադրվել է 1933թ., իսկ 1980-85թթ. դարձել է Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը:
«Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջդեպարտամանենտալ ամբիոնը ստեղծվել է ՀՊՃՀ գիտական խորհրդի 2001թ. օգոստոսի 1-ի որոշմամբ: 2004թ. դեկտեմբերի 1-ին Սինոփսիս Արմենիա ՓԲԸ և ՀՊՃՀ-ի միջև կնքված համագործակցության համաձայնագրով ամբիոնը դարձել է Սինոփսիսի համաշխարհային համալսարանական ծրագրի անդամ: Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի, Կիբեռնետիկայի, Ռադիոէլեկտրոնիկայի և կապի համակարգերի դեպարտամենտների բարձր առաջադիմությամբ ուսանողները շարունակում են կրթությունը ՍԱՈւԴ-ի ծրագրով: Ուսանողների թիվը 2007-2008ուս.տարում հասնում է 189-ի:

Placeholder