ՎԱՂԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՖՈՐՈՒՄԸ
Տնտեսություն
17:46 30/04/2008

ՎԱՂԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՖՈՐՈՒՄԸ

Մայիսի 1-3-ը Ծաղկաձորի Գլխավոր սպորտային համալիրում կանցկացվի «ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում-ֆորում»-ը, որի ընթացքում կքննարկվեն 3 հիմնական թեմաներ՝ մաքսային և հարկային օրենսդրություն և վարչարարություն, հեռահաղորդակցություն և ցանցային անվտանգություն, ՏՀՏ կրթություն:

Ինչպես տեղեկացանք ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, միջոցառմանը մասնակցելու են ՏՀՏ և բանկային ոլորտի, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների մոտ 90 ներկայացուցիչներ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) համոզմամբ, Հայաստանում տեղեկատվական հասարակության ձևավորումն իրագործելի է առավելապես այն դեպքում, եթե ՏՀՏ ոլորտը և այլ շահագրգիռ հատվածներ համախմբված կերպով հասարակությանն ու ՀՀ կառավարությանը ներկացյացնեն իրենց պատկերացումներն այդ գործընթացի իրագործման վերաբերյալ:

Տեղեկատվական հասարակությունը, նախ և առաջ, ենթադրում է երկրի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում: Ֆորումի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /UITE/, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիրը /USAID/CAPS/: Ֆորումի հյուրն է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:



Placeholder
ՎԱՂԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՖՈՐՈՒՄԸ