Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում թեմատիկ և բազային ֆինանսավորման վերաբերյալ նոր քննարկումներ չեն լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, այս հարցի լուծումը գիտության կոմիտեի խնդիրն է: «Գիտության կոմիտեն իր ծրագրերում ունի գիտության ֆինանսավորման ձևերն օպտիմալացնելու խնդիր: Սակայն կրկին նոր հեծանիվ չենք հնարելու: Գիտությունն այն բնագավառը չէ, որ ամեն օր մի նոր բան հնարես ու կիրառես: Այն մարդու գործունեության կոնսերվատիվ ուղղություններից մեկն է ու չի սիրում, որ անընդհատ փոփոխություններ ենք անում»,-նշեց Ռ. Մարտիրոսյանը:
ԳԱԱ նախագահի խոսքով, այսպիսի փոփոխություն համակարգում կատարվել է 90-ականների սկզբին: Այն ժամանակ ֆինանսավորումը դարձել է միայն թեմատիկ: Նրա վստահեցմամբ, դրա հետևանքով գիտության կառուցվածքային հենքը քայքայվել է: Դրանից հետո ֆինանսավորման 60 տոկոսը դարձել է բազային, ինչը ևս չի արդարացրել իրեն: «Այժմ ֆինանսավորումը երկու ձևով է ընթանում, որն, ըստ իս, լավագույն ձևերից է և քննարկման կարիք չունի»,-նշեց ԳԱԱ նախագահը:
Նշենք, որ այս թեմայի շուրջ ԳԱԱ-ում քննարկումներ եղան մեկ շաբաթ առաջ` ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովի ժամանակ, երբ գիտնականների մեծամասնությունը ժողովին ներկա հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դժգոհություն հայտնեց ֆինանսավորման այս մեթոդից: Այդ ժամանակ երկրի նախագահը գիտնականներին առաջարկեց ևս մեկ անգամ քննարկել այս խնդիրը և վերջնական որոշման հանգել:

Placeholder