Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բուենոս Այրեսի ամենամյա Գրքի միջազգային խոշորագույն ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի դեսպանության և Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի կենտրոնական վարչության համատեղ ջանքերով օրերս անցկացվել է «Հայաստանի օր» խորագրով միջոցառում:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ցուցահանդեսի «Խոսե Էրնանդես» հանդիսությունների դահլիճում հավաքված մոտ 2000 հանդիսատեսների, այդ թվում բարձրաստիճան պետական պաշտոնյաների, օտարերկրյա դեսպանների, լրագրողների, հայկական և ազգային այլ փոքրամասնությունների համայնքային կառույցների ներկայացուցիչների առջև ողջույնի խոսք է ասել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:
Համայնքային տարբեր կառույցների պատկանող մշակութային համույթների ուժերով կազմակերպվել է համերգ: Հայկական երգն ու պարը ներկայացրել են «Կոմիտաս» երգչախումբը, «Նաիրի», «Գայանե», «Մասիս» պարային խմբերը, ելույթ է ունեցել նաև «Լոս Արմենիոս» հայկական ռոք-անսամբլը:

Placeholder