Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ունե՞ք հարցեր քահանային: Գրեք [email protected] էլ. փոստի հասցեին և հոգևորականները սիրով կպատասխանեն Ձեզ հուզող բոլոր հարցերին: Ահա այս նշանաբանով արդեն հինգ տարի շարունակ գործում է Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am ինտերնետային կայքը:
«ԱԶԴ պրոդակշնը» մշակել և ձևավորել է Արարատյան Հայրապետական թեմի www.araratian-tem.am և www.qahana.am կայքերը նոր` եկեղեցական, միաժամանակ` ժամանակակից լուծումներով, դիզայնով: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ www.araratian-tem.am կայքը գործում է արդեն տասը տարի: Իսկ www.qahana.am դեռ հինգ տարեկան է: Սակայն այս ընթացքում հասցրել է աշխարհի ավելի քան 32 երկրների հայերի և օտարազգիների համար օգտակար լինել: www.qahana.am կայքի հեղինակն է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանը: Կայքը գործում է Վահե և Իրինա Հարությունյանների բարերարությամբ:
Այսօր Արարատյան Հայրապետական թեմն իր www.araratian-tem.am և www.qahana.am կայքերի ընթերցողներին առաջարկում է մի շարք կարևոր և օգտակար նորամուծությունները.
- Տոնացույց.
Հայտնի է, որ Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով շատ տոներ շարժական են, այսինքն Ս. Սարգսից և Ս. Զատիկից սկսած տոների մեծ մասը ամեն տարի տարբեր օրերի է նշվում: Այսուհետ, այցելելով կայքեր, ցանկացած մարդ կարող է իմանալ տոների հստակ օրերը մինչև 2030թ. ներառյալ: Կայքերում տեղադրված են բոլոր տոների հստակ օրերը և նկարագրությունը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
- Աստվածաշունչը մեկ տարում
Ս. Գրքին ծանոթանալու, բովանդակությունը յուրացնելու նպատակով Ձեզ առաջարկում ենք Ս. Գրքի ընթերցանությունը` հատվածաբար բաժանումով: Այսինքն, սա յուրօրինակ մի ծրագիր է Աստվածաշունչը սերտելու համար, որի շնորհիվ հնարավոր է ամեն օր ընթերցել տվյալ օրվա հատվածը և տարվա վերջում ավարտել Ս. Գրքի ընթերցանությունը և յուրացումը: Ընթերցանության ընթացքում ծագած բոլոր հարցերը կարող եք ուղղել [email protected] էլ. փոստի հասցեով:
- Ս. Պատարագը երգեցողությամբ
Կայքում տեղադրված են Ս. Պատարագի շարականները «Հովեր» երգչախմբի կատարմամբ:
- Հոգևոր բնույթի ռեպորտաժներ MP3 ֆորմատով
Այս նորարարությունը հնարավորություն է ընձեռում լսել հոգևոր ռեպորտաժներ կայքում:
- Ֆոտոռեպորտաժ
Թեմական նորությունները, երիտասարդական միության գործունեությունը լուսաբանվում են ոչ միայն հոդվածների, այլ նաև լուսանկարներից կազմված ռեպորտաժների միջոցով:
- Հարց
Այս ենթաբաժնում ցանկացած ոք կարող է մասնակցել քվեարկությանը` հոգևոր հնչեղություն ունեցող թեմաների շուրջ: Քվեարկության արդյունքները ամփոփում են հոգևորականները, հոգեբաննները, նաև թեմատիկ այլ ոլորտների մասնագետներ` ներկայացնելով վերլուծություններ քննարկվող թեմաների շուրջ:
- Հոդվածներ
Այս բաժնում ներկայացված են հոգևոր թեմաներով հետաքրքրիր հոդվածներ, վերլուծություններ:
- Հոգևոր այլ օգտակար կայքերի հղումներ
Հնարավորություն` ծանոթանալու այլ հոգևոր կայքերին:
- Որոնողական համակարգ
Հնարավորություն է տալիս կայքում գտնել հետաքրքրություն առաջացրած թեման:
Հիշեցնենք, Արարատյան Հայրապետական թեմի www.araratian-tem.am և www.qahana.am կայքերը 2006թ. ՀՀ Կառավարության հովանավորությամբ կազմակերպված Էլ. բովանդակության երկրորդ համահայկական մրցույթի արդյունքում արժանացել են գլխավոր մրցանակների ձևավորման և էլ. բովանդակության անվանակարգերում:
Բացի վերը նշված նորարարություններից www.qahana.am կայքի միջոցով հոգևորականները շարունակում են պատասխանել մարդկանց հուզող բազմաթիվ հարցերին: www.qahana.am կայքում տեղադրվում են հաճախակի տրվող հարցեր և պատասխաններ, հարցազրույցներ հոգևորականների և երիտասարդության կողմից ճանաչված և սիրված արվեստագետների, մտավորականների, հասարակական, քաղաքական գործիչների հետ: Կայքերում պարբերաբար թարմացվում են հայտարարությունների, նորությունների և հոգևոր գրականության էջերը:

Placeholder