Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայրենիքից դուրս ապրող բոլոր մարդկանց նվիրված «Կարոտ» փառատոնն այս տարի կայանալու է մայիսի 13-19-ը` Մոսկվայում: Փառատոնն անցկացվելու է Մոսկվայում հայկական մշակութային օրերի շրջանակներում:
Փառատոնում ենթադրվում է այնպիսի ծանրակշիռ հյուրերի ներկայությունն, ինչպիսիք են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդևը, գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայի և Երևանի քաղաքապետեր Յուրի Լուժկովն ու Երվանդ Զախարյանը, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթի նախարարներ Ալեքսանդր Սոկոլովն ու Հասմիկ Պողոսյանը: Փառատոնին ներկա կգտնվեն նաև Ա. Ջիգարխանյանը, Լ. Դուրովը, Ա. Բիտովը, Ջ. Գուայտան, Թ. Գվարցետելին և այլք: Բազմաթիվ հյուրեր են սպասվում Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բուլղարիայից, Իրանից, Վրաստանից ու Ուկրաինայից:
«Կարոտ» փառատոնի կենտրոնական իրադարձություններն են լինելու «Կարոտ» մրցանակի հանձնումն ու Կրեմլի պալատում կայանալիք գալա-համերգը:
Փառատոնի գլխավոր կազմակերպիչը` հայկական մշակույթի զարգացման գործակալությունը փառատոնն այնպես է կազմել, որպեսզի դրանում տարբեր բնույթի միջոցառումներ ընդգրկված լինեն: Ըստ այդմ, «Կարոտ» փառատոնի շրջանակներում կանցկացվեն ավելի քան 15 միջոցառումներ, որոնց թվում Պ. Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսի բեմադրությունը Մոսկվայի հայկական թատրոնում, Գրականության կենտրոնական տանը կայանալիք պոեզիայի երեկոն, Գլինկայի անվան թանգարանում կայանալիք գեղարվեստական ցուցահանդեսը, Հանրային հեռուստառադիոընկերության պետական էստրադային նվագախմբի ելույթը, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատան» ռուսերեն թարգմանության շնորհանդեսը (թարգմ. Ա. Սագրատյան), Մոսկովյան «Հայորդիք» անսամբլի հոբելյանական համերգը և Կինոյի տանը «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը:

Placeholder