Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այս տարի մաթեմատիկա առարկայի միասնական քննության թեստերի 17,18,19 հարցերը փոփոխություն են կրել» -այսօր հայտարարեց ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը: Նա նշեց, որ նախկինում նախատեսված էր, որ այդ վարժություններում դիմորդը ընտրեր ճիշտ, սխալ, կամ չգիտեմ պատասխանը: «Եթե դիմորդը ընտրում էր ճիշտ պատասխանը, ապա ստանում էր 1 միավոր, իսկ եթե սխալ տարբերակը` ապա հանվելու էր 1 միավոր, իսկ եթե նշեր «չգիտեմ» տարբերակը, ապա ոչ մի միավոր ոչ հանվելու էր, ոչ էլ գումարվելու էր, սակայն այս գնահատման ձև փոխվեց և այդ երեք վարժություններում այժմ դիմորդը պետք էր ընտրի ներկայացված տարբերակներից մեկը»,- բացատրեց տնօրեն: Նա նշեց, որ այդ փոփոխությունը կատարվել է` հաշվի առնելով դիմորդի որոշակի հոգեբանական խնդիրներ:
Նա տեղեկացրեց, որ այս տարի 9-րդ դասարանի մաթեմատիկայի քննությունը, որը անցկացվելու է թեստային համակարգով, ստուգվելու է առարկայական հանձնաժողովների կողմից, իսկ 11-րդ դասարանի ավարտական քննություները, որոնք աշակերտները հանձնելու են թեստային համակարգով, ստուգվելու են ոչ առարկայական մասնագետների կողմից: «Քանի որ 11-րդ դասարանի ավարտական քննություններից հետո ԳԹԿ-ի կայքում տեղադրվելու են առարկանների ճիշտ պատասխանները, և ոչ առարկայական մասնագետները պետք է ուղղակի համեմատեն աշակերտի պատասխանը ճիշտ պատասխանների հետ»,-ավելացրեց նա:

Placeholder