Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
11:36 07/05/2008
«ԱՅՍՕՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ»
Այսօր տեղի ունեցավ «Երիտասարդություն և հմտություններ. մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ)» սեմինարի բացումը: Այն կազմակերպել են ԿԳ նախարարությունը, Եվրոպական կրթական հիմնադրամը` «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի աջակցությամբ: «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի նախագահ Արամ Ավագյանը նշեց, որ սեմինարի նպատակն է շահագրգիռ կողմերին իրազեկել միջին մասնագիտական կրթության և ուսուցման ներկա և ապագա համընդհանուր զարգացումների մասին և քննակել ՄԿՈՒ միտումները Եվրոպայում և Հայաստանում:
«Սեմինարը նվիրված է հիմնականում նախնական և միջին մասնագիտական կրթությանը: Սեմինարի քննարկման առարկան է, թե ընդհանուր գլոբալիզացման պայմաններում Հայաստանյան երիտասարդությանը ինչ կարողություններ ու հմտություններ են անհրաժեշտ աշխատաշուկայում զբաղվածություն ապահովելու համար»,- հավելեց նա: Նրա տեղեկացմամբ, սեմինարին հրավիրված են նաև երեք միջազգային փորձագետներ, որոնք իրենց եվրոպական փորձը կկիսեն սեմինարների մասնակիցների հետ:
«Այսօր Հայաստանում կրթությունը` թե միջին և նախնական մասանագիտական կրթությունը, թե բարձրագույն կրթությունը լիովին չեն համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին և չի հասցնում բավարարել կադրային պահանջարկը: Այսօրվա մեր խնդիրն այն է` ինչպես անել որ կրթական համակարգը բավարարի աշխատաշուկայի պահանջներին»,- հավելեց Ա. Ավագյանը:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյան նշեց, որ սեմինարի հիմնական նպատակն է սերտացնել կապը միջին մասնագիտական կրթության և աշխատաշուկայի միջև: Նրա խոսքով, այս համակարգի բարփոխումները կանդրադառնան նաև սոցիալական վիճակի վրա: «Միջին մասնագիտական կրթությունն առավել մոտ է աշխատաշուկային, դրա համար էլ հանարապետությունում ընտրել ենք 11 միջին և նախնական մասնագիտության հաստատություններ, որոնք պետք է կոնկրետ ներդնեն տվյալ մարզի սոցիալատնտեսական կարիքներից բխող մասնագիտություններ»,- հավելեց նախարարը:
Նախարարի խոսքով, այսօր երիտասարդները անտարբեր վերաբերմունք ունեն իրենց կրթության նկատմամբ, նրանք չեն ընկալում իրենց սովորելու արժեքը: «Ահա այս խնդրիը պետք է լուծվի»,- ասաց նա:

Placeholder