Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր տեղի ունեցավ 20-րդ դարի մեծ մարդասեր, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի «Հայաստանը և մերձավոր արևելքը», Էդուարդ Շեկլտոնի «Ֆրիտյոֆ Նանսեն հետազոտողը» գրքերի անգերենից հայերեն թարգմանության և «Քրիստոսի ավետարանի մարդկային թարգմանությունը» Ֆելիքս Բախչինյանի կազմած գրքի շնորհանդեսը: Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը նշեց, որ այս գրքերը եկան լրացնելու այն բաց տեղը, որ առկա էր մեր հայ գրականության մեջ: Ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի խոսքով, ինքը շատ ուրախ է, որ հայ ժողովրդին բախտ է վիճակվում հայերեն թարգմանությամբ ծանթանալ Նանսենի աշխատանքներին:
Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանի խոսքով, «Քրիստոսի ավետարանի մարդկային թարգմանությունը» գրքում տպագրվել են Նանսենի մասին հայ մտավորականների կողմից գրված բոլոր հոդվածնրը: Նա նշեց, որ Նորվեգացի նշանավոր բևեռախույզ, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը առաջինն էր, որ չքավորին օգնության ապահովումը կարեկցանքի աստիճանից հասցրեց գործնական քաղաքականության, իսկ սովորական անձնական բարեգործությունը՝ պետական ակտի մակարդակի: «1925 թ. ուսումնասիրելով հայ գաղթականների բնակեցման հնարավորությունները, Ֆրիտյոֆ Նանսենը ամբողջովին նվիրվում է հայ ժողովրդին օգնելու գործին: Նա օգնել էր Սարդարապատում հայ գաղթականներին: Նա սիրում և սքանչանում էր հայ ժողովրդով: Նանսենի «Խաբված ժողովուրդը» հայ ժողովրդի նվիրված լավագույն գրքերից մեկն է»,-ավելացրեց նա:
Ֆ. Բախչինյանի հայտնեց, որ «Նանսեն հիմնադրամը» Հայաստանում գրանցվել է դեռևս 2002 թվականից: Նրա խոսքով, շուտով մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասում կտեղադրվի Նանսենի հուշարձանը (գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորությամբ ), իսկ Վահագնի թաղամասում Վահագն Հովնանյանի հովանավարությամբ կբացվի Նանսենի թանգարանը: Նրա տեղեկացմամբ, հիմնադրամի նախաձեռնությամբ կնկահրահանվի փաստագրական ֆիլմ նվիրված մեծ մարդասերին: «Սակայն այս ամենով չի մարվում մեր ժողովրդի պարտքը մեծ մարդասերի հանդեպ»,-ավելացրեց հիմնադրամի նախագահը:
Ֆ. Բախչինյանը հասարակական, քաղաքական, մարդասիրական սկզբունքներին համապատասխանելու և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալուն գործունեության համար ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանին, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին պարգևատրեց Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հոշամեդալով:

Placeholder