ԹՈՒՐՔ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԱՐՏՈ ԹՈՒՆՋԲՈՅԱՋՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱ Է ՀՐԱՎԻՐԵԼ
Մշակույթ
11:44 09/05/2008

ԹՈՒՐՔ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԱՐՏՈ ԹՈՒՆՋԲՈՅԱՋՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱ Է ՀՐԱՎԻՐԵԼ

Իր ձայնասկավառակը գործիքավորելու նպատակով օրերս Արտո Թունջբոյաջյանին և «Armenian Navy Band»-ին Թուրքիա է հրավիրել արևելյան շոու բիզնեսի հայտնի երգչուհի Սեզեն Ակսուն: Նա 70-ականներին համարվում էր Թուրքիայի փոփ երաժշտության թագուհին: Երգչուհին պատրաստվում է իր երգացանկում ներառել Արտոյի ստեղծագործություններից, որոնք, նրա կարծիքով յուրօրինակ են ու հետաքրքիր: Ձայնասկավառակը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի մայիսի վերջերին:

Նշենք, որ Արտո Թունջբոյաջյանը Թուրքիայից հետո համերգներով հանդես կգա նաև Լոս Անջելեսում:
Placeholder
ԹՈՒՐՔ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԱՐՏՈ ԹՈՒՆՋԲՈՅԱՋՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱ Է ՀՐԱՎԻՐԵԼ