Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
14:57 10/05/2008
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է , ՈՐ «ԵՎՐՈՏԵՍԻԼ-2009» ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Եվրոտեսիլ-2008» մասնակիցների վերաբերյալ ինտերնետ-քվեարկության արդյունքներով համերգի մասնակիցների ցուցակը գլխավորում է հայ երգչուհի Սիրուշոն: Մրցույթի պաշտոնական կայքէջում տեղադրված տվյալների համաձայն, մայիսի 10-ի տվյալներով` «Որտե՞ղ կանցկացվի «Եվրոտեսիլ-2009»-ը հարցին 2873 քվեարկող (39%) պատասխանել է, որ մրցույթը կանցկացվի Հայաստանում: Հիշեցնենք, որ հաջորդ տարի մրցույթն անցկացվում է հաղթող մասնակցի երկրում:
Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որը միջազգային մրցույթում կներկայացնի Դիմա Բիլանը: Նրա օգտին քվեարկել է 1842 (25% ) այցելու: 1751 այցելուներ (24%) ընտրել են Ադրբեջանը: Այնուհետ հաջորդում են Ուկրաինան` 260 մարդ (4%), իսկ Իռլանդիան և Բելոռուսը ստացել են քվեարկածների ձակների 2-ական տոկոսը (համպասխանաբար 165, 166 մարդ): Վրաստանում, Թուրքիայում, Շվեդիայում և Էստոնիայում «Եվրոտեսիլ-2009»-ը անցկացնելու համար քվեարկել է այցելուների ընդամենը 1%-ը (համապատասխանաբար 45, 38, 50 և 14 մարդ): Մնացած բոլոր մասնակից երկրները 0% են ստացել:
Ինտերնետ-քվեարկության արդյունքները կարող են ցրել թուրքերի և ադրբեջանցիների վստահությունն այն հարցում, որ իրենք այս տարի լինելու են ամենալավը, ինչի մասին Ադրբեջանն ու Թուրքիան հասցրել էին հայտարարել իրենց երկրների հասարակությունների առջև: Ադրբեջանցիներին հատկապես այն հարցն է անհանգստացնում, թե արդյոք թուրքերը կընտրե՞ն իրենց, քանի որ անցյալ տարի հենց Թուրքիան Հայաստանի օգտին տվեց ամենաբարձր` 12 միավորը, իսկ 2006-ին` 10 միավոր: Բաքվում Թուրքիայի դեսպանն ադրբեջանցիներին հասցրել է հայտարարել. «Ադրբեջանցի և թուրք ժողովուրդները մտերիմ են, և անձամբ մենք ձեզ կքվեարկենք»,- ասել է նա: Ամենայն հավանականությամբ թուրք պաշտոնյան վատ է տեղեկացված եղել «Եվրոտեսիլ-2008» միջազգային երաժշտական մրցույթի կանոններին, որոնց համաձայն մրցույթի կիսաեզրափակիչ փուլում Թուրքիան չի կարող Ադրբեջանի օգտին քվեարկել և հակառակը: Մրցույթի նոր ձևաչափով, եզրափակչին կնախորդի երկու կիսաեզրափակիչ, այսպիսով մասնակից երկրները կիսվում են երկու ենթախմբի, որպեսզի բացառվի աշխարհաքաղաքական քվեարկության հնարավորությունը:
Մրցույթի կազմակերպիչների հավաստմամբ, սրա նպատակն այն է, որ հարևան երկրները չքվեարկեն միմյանց օգտին, ինչը վերջին տարիներին նկատելի է: Օրինակ, սլավոնական երկրները, սլավոնականների, բալկանյան երկրները բալկանյանների օգտին չեն կարող քվեարկել: Կիսաեզրափակիչ փուլում քվեարկել կկարողանան միայն այն երկրների հեռուստադիտողները, որոնց մասնակիցները ելույթ են ունենում: Դրա հետ մեկտեղ չի կարելի ձայնը տալ քո երկրի ներկայացուցչին, իսկ եզրափակիչում կկարողանան քվեարկել բոլոր 43 մասնակից-երկրները: Մրցույթի նորարարություններից է նաև այն, որ յուրաքանչյուր ենթախմբից ժյուրին մեկական պահեստային հաղթող է ընտրելու: Սա չնախատեսված դեպքերի համար է:
Նշենք, որ «Եվրոտեսիլ 2008» մրցույթի նորեկ երկրներն են Սան-Մարինոն և Ադրբեջանը: Ինչպես գիտենք, Հայաստանը հեղինակավոր մրցույթում ներակայացնելու է Սիրուշոն իր «Քելե, քելե» երգով: Հայաստանը «Եվրոտեսիլին» մասնակցում է երրորդ անգամ: Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցույթներում էլ, Անդրեն 2006-ին և Հայկոն 2007-ին զբաղեցրել են ութերորդ հորիզոնականները:

Placeholder