ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ՝ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ 2008»
Մշակույթ
14:26 10/05/2008

ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ՝ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ 2008»

Մայիսի 17-ին մեկնարկելու է «Թանգարանային գիշեր 2008»-ը, որի ընթացքում բոլոր մասնակից թանգարանները միաժամանակյա աշխատաժամով արևամուտից մինչև գիշերվա ժամը 01:00-ն իրենց հարկի տակ անվճար կհյուրընկալեն արվեստասեր հանրությանը` նրանց մասնակից դարձնելով գիշերվա տոնական միջոցառումներին:
Այդ մասին տեղեկացանք մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջից:

Նշենք, որ Հայաստանի թանգարանները 2005 թ-ից ևս մասնակցում են այս նախաձեռնությանը և Եվրոպայի շուրջ 40 երկրների` արվեստի, ազգագրության, պատմության, գիտությունների ավելի քան 2000 թանգարանների շարքում մշակութային հրավառություն և տոն են պարգևում յուրաքանչյուր իրենց այցելուի:

Հիշեցնենք, որ Եվրոպայի ավելի քան 1200 թանգարաններ, ցանկանալով իրենց հավաքածուների բացառիկ արժեքները հանրությանը ներկայացնել նորովի` մասնավորապես երիտասարդության համար բացահայտել մշակութային ժառանգության բյուր շերտերը, համախմբվեցին և 2005 թ. կազմակերպեցին «Թանգարանային գիշեր» խորագրով առաջին ակցիան:
Placeholder
ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ՝ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ 2008»