«ԻՄ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐԵՔ ՄԻԱՅՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ»
Իրավունք
15:01 12/05/2008

«ԻՄ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐԵՔ ՄԻԱՅՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ»

Ապրիլի 22-ի գիշերը ժամը 24.00-ին մոտ մահափորձ է կատարվել քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի դեմ: «Գիշերվա 12-ից ութ րոպե պակաս Պտղնիի իմ տան հյուրասենյակի պատուհանին մոտեցա ու հնչեց բավականին ուժեց կրակոց: Ես տեսա կրակոցի բոցը»,-այսօրվա ասուլիսում ասաց քաղաքագետը: Քննության արդյունքում պարզվել է, որ կրակել են մոտ 2.5-3 մետր հեռավորությունից: Նրա խոսքով, գնդակը դիպչել է պատուհանի վանդակաձողին, որն էլ փրկել է նրա կյանքը: Նա պատմեց, որ կրակոցից 20-22 վայրկյան հետո վազել է դուրս, բայց չի հաջողվել ոչ մեկի բռնել: Դիմել է համապատասխան մարմիններն, որոնք էլ ուսումնասիրել են տեղանքը: Քաղաքագետի խոսքով, ինքը մեծ ուշադրություն չի դարձրել փաստի վրա:

«Դրանից հետո ես ապրում էի հանգիստ կյանքով: Ապրիլի 29-ին կրակողները կապ հաստատեցին ինձ հետ»,-ասաց նա` չցանկանալով ներկայացնել ավելի մանրամասն տվյալներ: Լ. Մելիք-Շահնազարյանը վստահեցրեց, որ այդ զրույցով ինքը հասկացել է, որ պատվերն ու կրակողը դրսի մարդիկ են ու նույն օրը ընտանիքին հանել է տանից ու դիմել համապատասխան մարմիններին:

Չորս օր անց քրեական հետախուզությունների վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանին նա մանրամասն ներկայացրել է դեպքը ու հայտնել իր կասկածները: Բանախոսի խոսքով, նա ընկալեց դեպքը, ոտքի կանգնեցրեց բոլորին, ծավալուն աշխատանք տարավ ու մայիսի 8-ին ձերբակալեցին ու կալանավորեցին հանցագործներից մեկին` ոչ Հայաստանի քաղաքացի: «Իր ցուցմունքներով մեր բոլոր վարկածները հաստատվում են: Պատվերը գալիս է Ադրբեջանից, և պատվիրատուները, և կատարողները, և օժանդակողները ոչ մեկը Հայաստանի քաղաքացի չեն, այլ դրսից են»,-ասաց քաղաքագետը:

Նա այսօր ցանականում էր լրագրողների միջոցով լուր տալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ շարունակելու է իր գործունեությունը: «Եթե իմ վրա ծառ ընկնի, կայծակը խփի, եթե նույնիսկ թոքաբորբից մահանամ, մեղավորը կլինի Իլհամ Ալիևը: Նա զբաղվում է միջազգային ահաբեկչությամբ, չի խուսափում միջազգային տեռորիստական գործունեությունից, որովհետև որևէ մի պետություն կամ պետության հատուկ ծառայությունները չեն համարձակվի նման գործողություն կատարել ուրիշ պետությունում առանց առաջին դեմքի կարգադրությամբ կամ համաձայնությամբ»,-նշեց Լ. Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը կարծում է, որ դրդապատճառը հնարավոր է իր մի հոդված լինի «Ուզուրպատների պետություն, ուզուրպատական պետություն» խորագրով, որ հրապարակել էր 2007թ. հունիսին` Մոսկվայում լույս տեսնող «Ղարաբաղյան էքսպրես» ամսաթերթում: Այնտեղ ներկայացրել է այն փաստը, որ Ադրբեջանի ներկայիս որևէ մի նախագահ լեգիտիմ ճանապարով չի նստել իր աթոռին:

Քաղաքագետ Լ. Մելիք-Շահնազարյանն այս մահափորձը համարում է իր աշխատանքի գնահատական` թուրքական ձևով: Նրա խոսքով, այն խումբն իրենից ներկայացնում է բավականին ուժ ու ամբողջովին վնաասազերծված չէ: «Կվնասազերծվի այն ժամանակ, եթե դատարանի առջև կանգնի Իլհամ Ալիևը»,-ասաց Լ. Մելիք-Շահնազարյանը:
Placeholder
«ԻՄ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐԵՔ ՄԻԱՅՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ»